ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը շարունակ ավելացնում է ուղղակի կապերը և խթանում համագործակցությունը երկու հարևան երկրների մարդկանց միջև։
Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի իններորդ փուլում մենք ստացել ենք ընդհանուր առմամբ 110 հայտ` երկու երկրներից: Մենք շատ ուրախ ենք հայտարարել, որ այս փուլում Հրանտ Դինք հիմնադրամը ճանապարհորդական դրամաշնորհի տեսքով իր աջակցությունը կտրամադրի 49 անհատի` 28-ը Թուրքիայից և 21-ը Հայաստանից, ովքեր այցելելու են հարևան երկիր հատուկ նպատակի և ծրագրի շրջանակներում:
Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի դրամաշնորհառուների փորձին ու տպավորություններին կարող եք ծանոթանալ Հայաստան-Թուրքիա Սահմաններից վեր կայքում:
Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի
9-րդ փուլի դրամաշնորհառուներն են՝
Նեբահաթ Ակոս և Սեբահաթ Բեսկիսիզ՝ Դիարբեքիր քաղաքից, Այշենուր Գեդիկ՝ Իզմիր քաղաքից, Հասկար Էրդողան՝ Դերսիմից և Բեգյում Բաքի՝ Ստամբուլից, Կամեր հիմնադրամի անդամներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Երևան այցելելու նպատակով՝ հանդիպելու Կանանց ռեսուրսների կենտրոն ՀԿ-ի ներկայացուցիչների հետ, փորձով, գիտելիքներով և Կամեր հիմնադրամի մեթոդներով փոխանակվելու և երկու երկրների կանանց խնդիրները քննարկելու համար:
Բեզեն Սոշկուն՝ Իզմիրից, ով հանդիսանում է Glocally Connected-ում Թուրքիայի գործերի պատասխանատու, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Երևան այցելելու համար՝ ոչ-արևմտյան կոնֆլիկտների լուծման մոդելների ծրագրի մասով Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ հանդիպելու համար:
Գևորգ Հակոբյան, Արմեն Հովհաննիսյան, Մհեր Մարտիկյան, Արմեն Թադևոսյան և Տարոն Գրիգորյան՝ Գյումրիից, ովքեր հանդիսանում են Արատտա խմբի անդամներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Ստամբուլ այցելելու համար՝ մի շարք համերգներ անցկացնելու և որոշ դպրոցներ այցելելու համար դպրոցահասակաների համար հայկական երաժշտության բաց դասեր կազմակերպելու նպատակով:
Ազնիվ Թադևոսյան՝ Գյումրիից, Լևոն Մկրտչյան, Քրիստինա Սուչիասովա, Հասմիկ Ասատրյան, Մարինե Գևորգյան և Գայանե Ղազարյան՝ Երևանից, Սասուն Մինասյան՝ Սևանից, Արփի Խաչատուրյանց՝ Չարենցավանից, Համլետ Գյուրջյան՝ Նոր Հաճնից, լուսանկարիչներ և ‘’Bridging Stories’’ֆոտոլրագրության ծրագրի մասնակիցներ ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Ստամբուլ այցելելու համար՝ "Bridging Stories" լուսանկարչական ցուցահանդեսում մասնակցելու համար, որի նպատակն է Հայաստանից և Թուրքիայից երիտասարդ լուսանկարիչների միավորելը:
Բեկիր Էմրե Օուգուտ, Հայդար Տաստան և Էգե Բաթուհան Ակգյուլ՝ Ստամբուլից, լուսանկարիչներ և ‘’Bridging Stories’’ֆոտոլրագրության ծրագրի մասնակիցներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Երևան այցելելու համար, նշված ծրագրի շրջանակներում լուսանկարչական ցուցահանդեսին մասնակցելու համար:
Տարկան Կայնար՝ Բալիկեսիրից, ով հանդիսանում է սննդին վերաբերող նյութերի հեղինակ Oğlak Yayınları-ում, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Երևան այցելելու համար՝ հայկական սննդի մշակույթի և խոտաբույսերի վերաբերյալ հետազոտություն անելու նպատակով:
Յուսուֆ Նար և Վեյսել Կավակ Կոնյայից ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Երևան այցելելու համար՝ ԼԳԲՏ իրավունքների, իրավական կարգավիճակի մասին ուսումնասիրություն իրականացնելու համար, ինչպես նաև հանդիպելու Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար:
Ֆուլյա Չեշմե՝ Դիարբեքիրից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Երևան այցելելու համար՝ ուսուցիչների և ուսուցիչների միավորումների հետ հանդիպելու համար, հատկապես հատկապես նրանց հետ, ովքեր մշակում են քրդերեն դասագրքերը:
Էրկան Յիլմազ՝ Կայզերից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Երևան այցելելու համար՝Հայաստանի գրողների միության և հայ գրողների հետ հանդիպելու համար:
Էլիֆ Ակչայ և Թայֆուն Դալիկիլիչ Էսկիշեհիրից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Երևան այցելելու համար՝արվեստագետերի և ասոցացիաների հետ հանդիպելու համար, որպեսզի ձեռք բերեն պայմանավորվածություններ իրենց ապագա ծրագրերի համար:
Վեդաթ Ակչայոզ՝ Կարսից, ով հանդիսանում է Կարսի մշակույթի և արվեստի ասոցացիայի նախագահ, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Վանաձոր այցելելու համար՝ Անիի ավերակների և մոլոկանների վերաբերյալ հետազոտություն իրականացնելու համար:
Այսեգյուլ Օզադակ և Տուդչե Օզդեմիր՝ Ստամբուլից, Curious Steps: Gender and Memory Tours-ի հեղինակ-գրողներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Երևան այցելելու համար՝ երկու ժողովուրդների ընդհանուր երգերը ուսումնասիրելու և տեղական ՔՀԿ-ների կամավորների հետ հարցազրույցներ անցկացնելու նպատակով, որպեսզի պարզաբանվեն այդ երգերի իմաստները:
Աշոտ Սողոմոնյան, Շուշան Խաչատրյան, Թեհմինա Ավագյան, Վալերի Մուրադյան և Վարդան Խաչատրյան՝ Երևանից, Կիլիկիա Տուր-ի ներկայացուցիչներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Ստամբուլայցելելու համար՝ Արևելյան միջերկրածովյան միջազգային զբոսաշրջության և ճանապարհորդական 21-րդ ցուցահանդեսին մասնակցելու համար Վանից «Գագիկ Տուր»-ի հետ համատեղ:
Այկան Օզեներ՝ Չանակալից, Պան Վիզուալ մշակույթի և արվեստի ասոցացիայի անդամներ, ստացել է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Երևան այցելելու համար՝ «Leave Borders Behind» լուսանկարչական ծրագիրը շարունակելու համար:
Ադեմ Օզգյուր և Այկութ Գյունդոգդու՝ Կոնյայից, «Կրթություն, սոցիալական աջակցություն և միասնություն Կենտրոնական Անատոլիայում ապրող քրդերի համար» ասոցացիայի անդամներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Երևան այցելելու համար՝ հավաքագրելու համար աուդիո-վիզուալ տվյալներ և պատմություններ քուրդ և եզդի ժողովուրդներով բնակեցված գյուղական համայնքներում անհետացող մշակույթի մասին:
Ահմետ Տունչ՝ Անկարայից, Բիլկենտ համալսարանի ուսանող և AIESEC Turkey-ի կամավոր, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Երևան այցելելու համար ՝ մասնակցելու AIESEC Armenia միջոցառմանը՝ ավագ դպրոցի աշակերտների շրջանում միջմշակութային ուսուցման վերաբերյալ իրազեկման բարձրացմանը ուղղված:
Ֆաթիհ Աթլի՝ Հաթայից, Էրզին կրթության ուսումնասիրության, զարգացման և տարածման ասոցացիայի փոխնախագահ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Երևան այցելելու համար՝ Հայաստանի կրթական հաստատությունների և գործունեության հետ ծանոթանալու ահմար:
Սերհան Կարատաշ՝ Իզմիրից, Երիտասարդ հասարակություն նախաձեռնության անդամ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Երևան այցելելու համար՝ հանդիպելու և համագործակցելու երիտասարադական կազմակերպությունների հետ և մշակելու վերապատրաստական ծրագիր հակամարտությունների կարգավորման և մարդու իրավունքների վերաբերյալ:
Ալեքսան Ջորջ Քալայջի և Լիանա Գրիգորյան՝ Երևանից, Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Սփյուռքագիտության ամբիոնի անդամներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն Ստամբուլ այցելելու համար՝ Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպելու և համագործակցության հիմքեր սահմանելու համար իրենց“Hate Speech’’ նախագծի համար:
Ասյա Օրհան՝ Բուրսայից, ով առաջադրվել է Միացյալ միջազգային քոլեջի թուրքական ազգային կոմիտեի կողմից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցությունսովորելու Դիլիջանի միջազգային քոլեջում 2017 թվականի գարնանային կիսամյակում:
Թուրքի-Հայաստան ճանապարհորդական դրամաշնորհը սպասում է ձեր հայտերին:
Շնորհիվ Եվրոպական Միության ֆինանսական աջակցության Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը 2016թ.-ի հուլիսից մինչև 2017թ.-ի հուլիս ընկած ժամանակահատվածում կշարունակի աջակցել Հայաստանից և Թուրքիայից առնվազն 180 անհատի և շահույթ չհետապնդող քաղաքացիական նախաձեռնությունների՝ հարևան երկիր այցելելու և տարբեր ոլորտներում իրենց ուսումնասիրություններն ու գործունեությունը ծավալելու համար: Ճանապարհորդական դրամաշնորհը կհոգա դրամաշնորհառուների միջազգային և միջքաղաքային ճանապարհածախսերը:
Հայտերի ընդունման հաջորդ վերջնաժամկետն է 2017թ.-ի փետրվարի 24-ը:
Ձեր հայտն ուղարկելուց առաջ խնդրում ենք ընթերցել Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի կանոնակարգը։
Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի հայտը լրացնելու համար սեղմեք այստեղ։
Ձեր հարցերը կարող եք ուղղել ծրագրի համակարգողներ Աննա Եղոյանին, Արմենուհի Նիկողոսյանին և Նազլը Թյուրքերին [email protected] հասցեով։
Հայաստան–Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի ընտրող հանձնաժողովիանդամներ՝
Անահիտ Մինասյան
Դիկրան Ալտուն
Ֆերայ Սալման
Գայանե Մկրտչյան
Գյուլեսին Նեմուտլու
Նելլի Մինասյան
2016-2017թթ.-ին Հրանտ Դինք հիմնադրամը Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհն իրականացնում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում Եվրոպական Միության ֆինանսական աջակցության շնորհիվ՝ Հայաստանում համագործակցելով Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (EPF) և Գյումրիու «Երիտասրադական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ (YIC) հետ:
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |