Եվրոպական միության նախաձեռնություն
Ծրագիր » Նախագծեր
Թուրքիա-Հայաստան կրթաթոշակի նախագիծ
Հայաստան, Թուրքիա | Հրանտ Դինք հիմնադրամ
Թուրքիա-Հայաստան Փորձի փոխանակման նախագծի նպատակն է խթանել երկու հարևան երկրների մասնագետների միջև ուղղակի կապերն ու համագործակցությունը:

Փորձի փոխանակման նախագծի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի 18 մասնագետների հնարավորություն կտրվի ապրել և հստակ ծրագրի շրջանակներում գործունեություն ծավալել հարևան երկրի կոնկրետ հյուրընկալող կազմակերպություններում` 4-ից 8 ամիսների ընթացքում:

Հրանտ Դինք Հիմնադրամը  նախաձեռնել է Թուրքիա-Հայաստան Փորձի փոխանակման նախագիծը՝  նպատակ ունենալով խթանել երկու հարևան երկրների մասնագետների միջև ուղղակի կապերն ու  համագործակցությունը:

 

Փորձի փոխանակման նախագիծը նպատակ ունի միջսահմանային ուսուցման հնարավորություններ տրամադրել այնպիսիոլորտներում, որոնք ենթադրում են հետագա համատեղ փորձաքննություն և համագործակցություն, այդ թվում` գիտություն,քաղաքացիական հասարակություն, մեդիա, մշակույթ և արվեստ, լեզու/թարգմանչական գործ, իրավաբանություն ևայլն:

Ըստ էության, նախագիծը փորձելու է հիմնել և կայացնել մասնագիտական կապեր, ինչպես նաև ստեղծել այնպիսի գործիքներ, մեխանիզմներ և հարթակներ, որոնք կծառայեն Հայաստանի և Թուրքիայի միջև երկարաժամկետ համագործակցությանը: Փորձի փոխանակմաննախագծի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի 18 մասնագետների հնարավորություն կտրվի ապրել և հստակ ծրագրիշրջանակներում գործունեություն ծավալել հարևան երկրի կոնկրետ հյուրընկալող կազմակերպություններում` 4-ից 8ամիսների ընթացքում:

Հավելյալ տեղեկատվության և հարցերի համար դիմեք նախագծի համակարգողներ Զեյնեփ Սունգուրին կամ Անուշ Բաբաջանյանին՝ [email protected] հասցեով:

 

Օրացույց
Մարտ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր