2014-2015թթ․ առկա ֆինանսավորմամբ փորձի փոխանակման նախագիծը աջակցել է 91 դիմորդներից 6 մասնագետի Թուրքիայից և 12 մասնագետի Հայաստանից՝ իրենց գործունեությունը ծավալելու Ստամբուլում, Երևանում և Գյումրիում։ Մասնագետների և նրանց հյուրընկալող կազմակերպությունների փորձի մասին ավելին կարդալու համար հետևեք այս հղմանը։
2016-2017թթ․ 32 դիմորդներից 2016թ․ նոյեմբերից մինչև 2017թ․հունիսնընկած ժամանակահատվածում հարևան երկրում իրենց փոխանակման ծրագրերն իրականացնելու համար ընտրվել է 11 մասնագետ Հայաստանից և Թուրքիայից։
2017թ. Փորձի փոխանակման նախագիծը կշարունակի աջակցել ևս 7 մասնագետի՝Հայաստանից և Թուրքիայից, ում հնարավորություն կտրվի 4-ից 6 ամիսներիընթացքում ապրել և հստակ ծրագրի շրջանակներում գործունեություն ծավալել հարևան երկրի կոնկրետ հյուրընկալող կազմակերպություններում:
Փորձի փոխանակման նախագծի երրորդ փուլում հարևան երկրի մասնագետների համար որպես հյուրընկալ կազմակերպություն են հանդես գալու 43 կազմակերպություն Թուրքիայից և 31 կազմակերպությունՀայաստանից։
Բացի թվարկված հյուրընկալող կազմակերպությունների կողմից առաջադրված փորձի փոխանակման հնարավորություններից, դիմող մասնագետները կարող են նաև առաջարկել ծրագրերի` իրենց սեփական նախագծի գաղափարները:
Փորձի փոխանակման նախագիծը կշարունակի աջակցել ծրագրերի այնպիսի ոլորտների շրջանակներում, որտեղ նկատվում է փորձի փոխանակման և կայուն համագործակցության կարիք, այդ թվում գիտության, քաղաքացիական հասարակության, մեդիայի և հաղորդակցության, մշակույթի և արվեստի, ճարտարապետության և դիզայնի, խոհարարության, թարգմանչական գործի/լեզվի ուսուցման և իրավագիտության ոլորտներում:
Ո՞վ կարող է դիմել
• Ուսանողներ, գիտնականներ և անկախ հետազոտողներ
• Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ
• Լրագրողներ, թղթակիցներ, ֆոտոլրագրողներ
• Լուսանկարիչներ, արվեստագետներ, դիզայներներ, ճարտարապետներ, խոհարարներ
• Գրողներ, թարգմանիչներ
• Փորձագետներ՝ իրավունքի և հանրային կապերի ոլորտներում
• Ցանկացած անհատ, ով ցանկություն ունի առաջարկել սեփական նախագծի գաղափարը