ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
Ծրագրի համակարգողներ Անուշ Բաբաջանյանն ու ԱննաԵղոյանը, Եվրասիա hամագործակցություն հիմնադրամի ներկայացուցիչ Վազգեն Կարապետյանի հետ համատեղ, ներկայացրեցին ծրագրի ընդհանուր բովանդակությունը, ինչից հետո մանրամասն տեղեկատվություն տրամադրեցին փորձի փոխանակմաննախագծի, կանոնակարգի, դիմելուընթացակարգի, առաջարկվածփորձիփոխանակմանհնարավորությունների վերաբարյալ: Հանդիպումը եզրափակվեց հարց ու պատասխանով:
ԵՄ կենտրոնում հանդիպմանը ներկա էին նաև Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի ընտրող հանձնաժողովի անդամ Գայանե Մկրտչյանը, Թուրքիայից և Հայաստանից ճանապարհորդական դրամաշնորհի ներկա և ապագա շահառուներ, Հայաստանի ընդունող կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նրանք ապագա հայտատուների հետ կիսեցին տեղեկատվություն ու պատասխանեցին նրանց հարցերին:
Նշենք, որ դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետն է հուլիսի 20-ը:Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք մեր կայք:
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |