ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
Հրանտ Դինք հիմնադրամը և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն (ԵՆԿ) հպարտ են համատեղ ազդարարել Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի 6-րդ փուլի հայտերի ընդունման մեկնարկի մասին:
Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը նպատակ ունի ավելացնել ուղղակի կապերը և խթանել համագործակցություն երկու հարևան երկրների մարդկանց միջև։
Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը շարունակում է հայտեր ընդունել ծրագրի 6-րդ փուլի շրջանակներում, որը համատեղ ղեկավարվում է Հրանտ Դինք հիմնադրամի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից: Շնորհիվ Անկարայում Բրիտանական դեսպանատան և Երևանում Բրիտանական դեսպանատան ֆինանսական աջակցության, իր 6-րդ փուլում ճանապարհորդական դրամաշնորհը հուլիսից սեպտեմբեր ամիսների ընթացքում կաջակցի առնվազն 30 անհատների այցերի:
Հայտերի ընդունման վերջնաժամկետ` 30-ը հունիսի, 2015թ.
Շահառուների ցանկի հրապարակում` 10-ը հուլիսի, 2015թ.
Այցի հնարավոր ժամկետներ` 10-ը հուլիսի, 2015թ. մինչև 20-ը սեպտեմբերի 2015թ.
Հրանտ Դինք հիմնադրամի կողմից 2014թ․ մարտին գործարկված և Եվրոպական Միության կողմից «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը մինչ օրս հայտեր է ընդունել 5 փուլերի բաց մրցույթների շրջանակներում, ստացել է ավելի քան 850 հայտ և 2014թ. մարտից մինչև 2015թ. մայիս աջակցել է ավելի քան 200 անհատների այցերի: Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի շահառուները շարունակում են իրականացնել իրենց այցերը հարևան երկիր և իրենց փորձն ու տպավորությունները կիսել Սահմաններից վեր կայքի միջոցով:
Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը ստեղծված է ծառայելու որպես ռեսուրս, որը կխրախուսի շահույթ չհետապնդող քաղաքացիական նախաձեռնություններին և անհատներին` այդ թվում երիտասարդներին, ուսանողներին, ուսանողական ակումբներին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, մասնագիտական կազմակերպություններին, տեղական երիտասարդական նախաձեռնություններին, ավագ դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին, գիտնականներին և հետազոտողներին, լրագրողներին, սպորտային ակումբներին և ՏԻՄ ներկայացուցիչներին, ովքեր ունեն հարևան երկիր այցելելու կոնկրետ նպատակներ:
Ճանապարհորդական դրամաշնորհի միջոցով Հիմնադրամը նպատակ ունի իր ներդրումն ունենալ երկու երկրների միջև համատեղ նախաձեռնությունների իրականացմանն այնպիսի տարբեր թեմատիկ ոլորտներում, ինչպիսին են երիտասարդությունն ու կամավորությունը, մարդու իրավունքներն ու ժաղովրդավարությունը, կրթությունը, շրջակա միջավայրը, մշակույթն ու արվեստը, համայնքային զարգացումը, սպորտը, տարածաշրջանային համագործակցությունը և եվրաինտեգրումը:
Ճանապարհորդական դրամաշնորհը նպաստելու է տարաբնույթ գործողությունների իրականացմանը. գործընկերության հիմնում և ցանցային համագործակցություն, նախնական այցեր, միջսահմանային համագործակցային ծրագրեր, ծրագրերի նախապատրաստման հանդիպումներ, փոխանակման ծրագրեր, կրթություն և լեզվի ուսուցանում, ակադեմիական համագործակցություն, հետազոտություն և ատենախոսություն, կամավորություն քաղաքացիական հասարակության կազմակերպություններում, համատեղ ստեղծագործական աշխատանք մշակույթի և արվեստի ոլորտում, հանդիպումների, սեմինարների, hամաժողովների, աշխատանքային հանդիպումների, ցուցահանդեսների, համերգների և վերը նշված թեմատիկ ոլորտներին առնչվող այլ նմանատիպ միջոցառումների կազմակերպում կամ մասնակցություն:
Ճանապարհորդական դրամաշնորհի շահառու կարող են լինել Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիները, Հայաստանում և Թուրքիայում կեցության իրավունք ունեցող անհատները, Հայաստանում և Թուրքիայում գտնվող կամ գրանցված շահյութ չհետապնդող խմբերը, նախաձեռնությունները և կազմակերպությունները: Իրենց այցերից հետո ճանապարհորդական դրամաշնորհի շահառուները կիսելու են հարևան երկրի վերաբերյալ իրենց փորձն ու տպավորությունները:
Ճանապարհորդական դրամաշնորհի հայտերը գնահատվելու են անկախ ընտրող հանձնաժողովի կողմից, որը կազմված է Հայաստանի և Թուրքիայի քաղաքացի հանդիսացող 6 անդամների կողմից: Արդյունքները և շահառուների ցանկը կհրապարակվեն Սահմաններից վեր կայքում:
Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի հայտի ձևը:
Ձեր հայտն ուղարկելուց առաջ խնդրում ենք ընթերցել Turkey-Aarmenia Travel Grant Regulation։
Ձեր հարցերը կարող եք ուղղել ծրագրի համակարգողներ Մյուգե Յամանյըլմազին [email protected] և Անուշ Բաբաջանյանին [email protected] հասցեներով:
Թուրքիա-Հայաստան ճանապարհորդական դրամաշնորհի ընտրող հանձնաժողովի անդամներ.
Անահիտ Մինասյան
Դիկրան Ալտուն
Գայանե Մկրտչյան
Ֆերայ Սալման
Իբրահին Բեթիլ
Նելլի Մինասյան
Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը համատեղ ղեկավարում են Հրանտ Դինք հիմնադրամը և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն` շնորհիվ Անկարայում և Երևանում Բրիտանական դեսպանատների ֆինանսական աջակցության:
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |