Եվրոպական միության նախաձեռնություն
«Ուրբան» հիմնադրամ
Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստան-Թուրքիա երկխոսությանը երկու երկրների երիտասարդ քաղաքաշինության ոլորտի մասնագետների միջեւ՝ ընդհանուր պատմության համատեղ ուսումնասիրության եւ ընդհանուր քաղաքային ժառանգության պահպանությանը աջակցելու միջոցով:

Դրամաշնորհառուն՝ Կայուն զարգացման «Ուրբան» հիմնադրամը,  «International Inclusion Institute»-ի (Թուրքիա) և Ուրբանլաբի (Հայաստան) հետ համատեղ, կիրականացնի քաղաքային ժառանգության գնահատում Գյումրի և Կարս քաղաքներում, ինչպես նաև կկազմակերպի ինտերակտիվ սեմինարներ և ճանաչողական այցեր հայ և թուրք քաղաքաշինության մասնագետների համար՝  ծանոթանալու երկու քաղաքների ընդհանուր քաղաքային ժառանգության պատմությանը:

 

Ծրագիրը կնպաստի Կարսի և Գյումրիի ընդհանուր քաղաքային ժառանգության պահպանմանը՝ փորձագետների առաջարկների  և շահերի պաշտպանության միջոցով՝ ներառյալ Կարսի և Գյումրիի 19-20-րդ դարերի կառույցների ալբոմի մշակում և հրատարակում, որը կօգնի պահպանման կարիք ունեցող արժեքները պատկերավոր դարձնել:   

Օրացույց
Դեկտեմբեր
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր