Եվրոպական միության նախաձեռնություն
Ուրբան հիմնադրամ (Հայաստան): «Բնակարանային նոր լուծումներ Վանում երկրաշարժից տուժածների համար»
17.12.2014
«Բնակարանային նոր լուծումներ Վանում երկրաշարժից տուժածների համար» նախագծի նպատակն է նպաստել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը երկու երկրների բնակարանաշինական մասնագետների միջև համագործակցության խթանման միջոցով: Ուրբան հիմնադրամ դրամաշնորհառուն Թուրքիայի շահագրգիռ կողմերին կներկայացնի բնակարանային գնումների վկայագրերի (ԲԳՎ) ստացման կարգը՝ օգտակար և արդյունավետ տարբերակ երկրաշարժից տուժած և այլ սոցիալապես անապահով ընտանիքների բնակարանային կարիքները հոգալու համար։

Մասնավորապես, Ուրբան հիմնադրամի փորձագետները կհանդիպեն Թուրքիայում գտնվող տեղական իշխանությունների ներկայացուցիչների և փորձագետների հետ՝ առավել մանրամասն  ներկայացնելու առկա բնակարանային ապահովման մոդելների մեթոդաբանությունը, ինչպես նաև քննարկելու Թուրքիայում բոլոր մոդելների կիրառման հնարավորության մասին։ Վանի քաղաքապետարանի ներկայացուցիչները և Թուրքիայից մի խումբ փորձագետներ նաև հնարավորություն կունենան այցելել Հայաստան՝ դիտարկելու այլընտրանքային բնակարանային ապահովման մոդելների հաջողված փորձի կիրառումը Հայաստանում։

Դրամաշնորհառուն կմշակի և կհրատարակի ԲԳՎ ուղեցույց։ Ծրագիրը խթան կհանդիսանա Հայաստանի և Թուրքիայի բնակարանային փորձագետների և տեղական իշխանությունների համապատասխան ներկայացուցիչների միջև երկխոսության ծավալմանը՝ ներառելով նաև այլ մասնագիտական ոլորտներ։ 

Օրացույց
Մարտ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր