Անադոլու Քյուլթյուր, Հրանտ Դինք հիմնադրամ, Հանրային լրագրության ակումբ, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամ, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, Քաղաքացիական ասամբլեա, Սիվիլիթաս հիմնադրամ
Մենք կորցրեցինք Գայե Ջոշարին, ով լրագրող էր, թարգմանիչ, մեր լավ ըկներն ու Հրանտ Դինք հիմնադրամի Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծի հրավիրված մասնագետներից մեկը: Գայեն իր մահկանացուն կնքեց Հայատանում` Երևանում` ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով:
Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծի շրջանակներում նոյեմբեր ամսից Գայե Ջոշարը բնակվում էր Երևանում և որպես լրագրող ներգրավված էր Սիվիլիթաս հիմնադրամում: 2014թ. դեկտեմբերի 26-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից հետո տասներկու օր շարունակ Գայեն գտնվում էր հիվնադանոցում և հեռացավ մեզանից հունվարի 7-ի վաղ առավոտյան:
Մենք ուզում ենք մեր երախտիքը հայտնել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի» աշխատակազմին ու բժիշկներին` Գայեի կյանքի համար տարված պայքարում մասնագիտական աջակցություն ու բացառիկ ջանքեր ցուցաբերելու համար:
Գայե Ջոշարի հոգեհանգիստը տեղի ունեցավ 2015թ.-ի հունվարի 12-ին Քյութահյա նահանգի Սիմավի շրջանի Դեմիրջիքյոյ գյուղում: Նույն օրը Գայեի ընկերները և գործընկերները հավաքվեցին Սիվիլիթաս հիմնադրամում՝ հարգելու նրա հիշատակը:
Մենք լի ենք վշտով: Գեղեցիկ ժպիտով մեր ընկերը երբեք չի մոռացվի...
Մենք մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում Գայեի ընտանիքին և նրա սիրելիներին: