ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ - “YAVAŞ-GAMATS 2014”/«ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ 2015»
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի (ՀՔԱ) Թուրքիայի, Ստամբուլ եւ Վանաձորի գրասենյակները հայտարարում են ամառային դպրոցի մասնակցության մրցույթ Հայաստանի եւ Թուրքիայի շուրջ 40 երիտասարդ ուսուցիչների եւ ուսանողների համար:
«Յավաշ-կամաց» առաջին դպրոցը տեղի ունեցավ Թուրքիայում 2014 թ-ի օգոստոսին՝ նպատակ ունենալով խթանել երկու երկրների հասարակությունների միջեւ վստահություն հաստատմանը:
«Յավաշ-կամաց» երկրորդ ամառային դպրոցը տեղի կունենա 2015 թ-ի օգոստոսի 9-16-ը Հայաստանում:
7-օրյա ծրագիրը ներառում է Հայաստանից եւ Թուրքիայից փորձագետների, հեղինակների, լրագրողների, ռեժիսորների կողմից մատուցվող թեմատիկ դասախոսություններ, աշխատանքային քննարկումներ, կլոր սեղաններ, խմբային աշխատանքներ, հայերեն-թուրքերեն լեզուների արագացված դասընթաց եւ ֆիլմերի ցուցադրում, որոնք նպատակ ունեն ընդլայնելու մասնակիցների աշխարհայացքը եւ հզորացնելու նրանց կարողությունները կոնֆլիկտի տրանսֆորմացիայի գործում:
Ծրագրին կարող են մասնակցել.
- մինչեւ 5 տարի աշխատանքային փորձ ունեցող ուսուցիչները
- մանկավարժական կրթություն ստացող ուսանողները:
Ծրագրի հետ կապված բոլոր ծախսերը իրականացվում են կազմակերպիչների կողմից: Ծրագրի ամբողջ ընթացքում կապահովվի հայերեն-թուրքերեն համաժամանակյա թարգմանություն: Անգլերեն լեզվի իմացությունը կհամարվի առավելություն:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ 2015 թ-իմայիսի28-ը: Այստեղ կարող եք բեռնել հայտերը:Բոլոր դիմողները կտեղեկացվեն արդյունքների մասին մինչեւ 2015 թ-ի հունիսի 19-ը:
Հայտերը կարող եք ուղարկել հետեւյալ էլ-հասցեով՝ [email protected]
Ծրագրի հետ կապված մանրամասների համար կարող եք դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանին:
Հասցե՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 59
Հեռախոս՝ 0322 4 22 68
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |