ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
Չնայած այն հանգամանքին, որ Թուրքիայում սկսել են ավելի հաճախ խոսել Հայաստանի և հայերի մասին, բացակայում է վերականգնված շինությունների հայերի կողմից ստեղծման մասին ակնհայտ հիշատակումը՝ նշելով միայն թագավորական տոհմերի անվանումները։ Այդ հուշարձանների մի մասը աշխարհին ներկայացվում է որպես Օսմանյան Թուրքիայի կամ Անատոլիայի միջնադարյան մշակույթի ժառանգություն՝ առանց նշելու դրանց հայկական ծագումը։
Երկու երկրների միջև պաշտոնական հարաբերությունների բացակայության պարագայում, ԵՀՀ-ի և Անադոլու Քյուլթուրի աջակցությունը կարող է էական դերակատարում ունենալ Հայաստանից և Թուրքիայից արվեստի պատմաբանների և ճարտարապետների միջև մասնագիտական կապերի ստեղծմանը՝ նպաստելով հայկական ճարտարապետական ժառանգության վերականգման հետագա աշխատանքներին մասնագետների ներգրավվածությանը ։
Ծրագրի շրջանակներում հայ արվեստի պատմաբանների և ճարտարապետների խումբը կայցելի Թուրքիայի արևելյան շրջանները, իսկ թուրք մասնագետները կայցելեն Հայաստան։
ԵՀՀ-ն և Անադոլու Քյուլթուրը միասին կկազմակերպեն Հայաստանում և Թուրքիայում փոխայցելությունների ծրագրերը, ընդգրկելով մասնագիտական քննարկումներ (այդ թվում տեղական և ազգային, պետական և ոչ պետական մակարդակներում) և պատմամշակութային կոթողներ այցելություններ։
Փոխանակման ծրագիրը կնպաստի արվեստի պատմաբանների և ճարտարապետների միջև պաշտոնական և ոչ պաշտոնական հարաբերությունների հաստատմանը և հիմքեր կստեղծի Թուրքիայում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության պատշաճ վերականգնման համար։
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |