ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
«Պաստելի աղոտ նկարը» կարճամետրաժ խաղարկային ֆիլմի նախագիծ է, որը պատմում է 1915 թվականին առեվանգված փոքրիկ հայ աղջկա մասին:
Նախագծին շնորհվել է 10 հազար ԱՄՆ դոլար:
Ռեժիսորներ Մեսուտ Թուֆանի և Արա Շիրինյանի «Չուխաջյանի հետքերով» համատեղ նախագիծն արժանացել է ժուրիի հատուկ հիշատակման: Սա վավերագրական ֆիլմի նախագիծ է, որը պատմելու է խոշոր երաժշտական գործչի` ոչ միայն հայկական, այլև թուրքական մշակույթում ունեցած մեծ ներդրման մասին:
Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի նախագծերի զարգացման աշխատաժողովը տեղի ունեցավ հուլիսի 14-16-ը Երևանում, Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Աշխատաժողովին մասնակցելու համար ընտրվել էին տասը նախագիծ` Հայաստանից և Թուրքիայից:
Այս տարվա կինոպլատֆորմի ժուրիի անդամներն էին ռեժիսոր և սցենարիստ Գիդեոն Կոպելը (Մեծ Բրիտանիա), «Անադոլու Կուլտուր» կազմակերպության խորհրդատու, պրոդյուսեր Չիգդեմ Մաթերը (Թուրքիա), ռեժիսոր և պրոդյուսեր Մելեք Ուլագայ Թայլանը (Թուրքիա), ռեժիսոր Էմինե Յիլդիրիմը (Թուրքիա), լրագրող Մանանա Ասլամազյանը (Հայաստան), «Եվրասիա» Հիմնադրամի նախագահ Գևորգ Տեր-Գաբրիելյանը (Հայաստան), Նաիրա Սուլթանյանը Մեծ Բրիտանիայի դեսպանատնից (Հայաստան):
Այս միջոցառումը իրականացվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։
«Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ 2014» նախագիծը համաֆինանսավորված է Հայաստանում ԱՄՆ Դեսպանատան դրամաշնորհով:
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |