ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
Աշխատաժողովի միջազգային ժյուրին 10 000 ԱՄՆ դոլլար արժողությամբ մրցանակը հանձնեց <<Ուդի վարպետը>> խորագրով նախագծի հեղինակ Էրիկ Նազարյանին:
Աշխատաժողովի երկրորդ 3000 Եվրո արժողությամբ մրցանակը տրամադրել էր Optical Art of Hamburg-ը: Մրցանակը շնորհվեց Նիգոլ Բեզջյանի <<Այս օրից հետո>> կինոնախագծի ետ-նկարահանման աշխատանքներին աջակցելու համար:
Ժյուրին նաև շնորհեց Արթուր Սուքիասյանին իր <<Մեր Ատլանտիս>> ֆիլմի համար 10,000 ԱՄՆ դոլլար մրցանակը, ով 2013թ. հուլիսի պլատֆորմի հաղթողն էր ճանաչվել:
Մրցանակաբաշխության արարողությունը տեղի ունեցավ Ստամբուլի 33 - րդ միջազգային կինոփառատոնի <<Երջանիկ ժամ>>-ի շրջանակներում:
37 ստացված դիմումներից Հայաստան - Թուրքիա կինոպլատֆորմը հրավիրեց 12 նախագիծ` մասնակցելու <<Ֆիլմերի աջակցության հիմնադրամի>> հանդիպմանը, որը տեղի ունեցավ ապրիլի 14-16- ը Ստամբուլում:
12 նախագծերը գնահատվեցին Միջազգային ժյուրիի միջոցով, որի կազմում էին Համբուրգի կինոփառատոնի տնօրեն Ալբերտ Վիեդեսպիելը, պրոդյուսեր և ռեժիսոր Մելեք Ուլագայը, կինոգետ Մելիս Բեհլիլը, ռեժիսոր Մահմութ Ֆազիլ Չոսկունը, պրոդյուսեր Էնիս Կյոսպեթենը, Ոսկե Ծիրան միջազգային կինոփառանոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Նունե Սարգսյանը:
Էրիկ Նազարյանը կսկսի <<Ուդի վարպետ>>-ի նկարահանման աշխատանքները թուրքական անձնակազմի հետ 2014թ. աշնանը: Նկարահանումները տեղի կունենան Թուրքիայում և Նյու Յորքում: Ետարտադրական աշխատանքները կանցկացվեն Հայաստանում:
Նիգոլ Բեզջյանի <<Այս օրից հետո>> նախագծի նկարահանումները կսկսվեն 2014թ. վերջում, ինչպես Բեյրութում, այնպես էլ Թուրքիայում:
ՀԹԿՊ-ին զուգահեռ, ապրիլի 16-ին 33-րդ միջազգային Ստամբուլի կինոփառատոնի շրջանակներում կայացավ Դեվրիմ Աքքայայի վավերագրական <<Դիվյարը>> ֆիլմի պրեմյերան, որը 2012թ. Հայաստան-Թուրքիան կինոպլատֆորմից ստացել էր ֆիլմերի աջակցության հիմնադրամի մրցանակը:
Այսմիջոցառումըիրականացվումէ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրիշրջանակներում` Եվրոպականմիությանֆինանսականաջակցությամբ։
Հավելյան տեղեկությունների համար խնդրում եմ կապվել
Իռեմ Արգաթի հետ՝
www.cinemaplatform.org
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |