Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
«Նկարիչների փոխայցելություններ» նախագիծ
04.07.2014
Հայաստան | Անադոլու Քյուլթյուր, Հանրային լրագրության ակումբ
Հրավիրում ենք մասնակցելու բոլոր հետաքրքրված նկարիչներին և ուսանողներին Հայաստանից և Թուրքիայից

Կարևորելով արվեստի դերը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացման գործում՝ Հանրային լրագրության ակումբը Անադոլու Քյուլթյուրի հետ համատեղ իրականացնելու է «Նկարիչների փոխայցելություններ» նախագիծը:

Նախագծի գործողությունների նկարագրություն

 

Նախագիծն իրականացվելու է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում:

 

Նախագծի շրջանակներում Հայաստանը և Թուրքիան ներկայացնող երիտասարդ նկարիչների, ուսանող-նկարիչների և իրենղ դասավանդող նկարիչների /մենթորների/  համար կկազմակերպվեն երկու փոխայցելություններ: Այցելությունների ընթացքում կկազմակերպվեն ցուցահանդեսներ, ինտերակտիվ գործնական հանդիպումներ, վարպետության դասընթացներ, համատեղ բացօթյա արվեստանոցներ հանրային վայրերում:

 

Նախագծի մասնակից նկարիչների համար կկազմակերպվեն այցելություններ Հայաստանի և Թուրքիայի հայտնի արվեստի կենտրոններ, ցուցահանդեսներ, կրթական հաստատություններ: Այցելությունների ընթացքում Հայաստանում և Թուրքիայում կկազմակերպվեն նաև քննարկումներ ժամանակակից արվեստում առկա միտումների, խնդիրների և միջավայրի վերաբերյալ

 

Միջոցառումները

 

Ծրագրում ներգրավված երիտասարդ նկարիչների, ուսանողների և նրանց մենթորի մասնակցությամբ Հայաստանում և Թուրքիայում կիրականացվեն համատեղ հանրային միջոցառումներ: Բանուկ հանրային վայրերում կկազմակերպվեն բացօթյա արվեստանոցներ, որտեղ մասնակից նկարիչները հյուրերի ու անցորդների ներկայությամբ կնկարեն ազատ ոճով

կամ ըստ առաջարկված  թեմայի:  

 

Չորսական այսպիսի համատեղ  բացօթյա արվեստանոցներ կանցկացվեն Երևանում և Ստամբուլում: Մեկ միջոցառում կանցկացվի Թուրքիայի այլ վայրում, ենթադրաբար՝ Ստամբուլի կղզիներում: Եվս մեկ միջոցառում կիրականացվի Գյումրիում, որն իր մեծությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն է, սահմանակից է Թուրքիային և հայտնի է իր մշակութային ավանդույթներով:

 

Միջոցառումները կանցկացվեն քաղաքների ամենաբանուկ վայրերում և ամենաաշխույժ ժամերին, որպեսզի հնարավոր լինի գրավել առավել մեծ թվով անցորդների ուշադրությունն ու մասնակցությունը:

 

Հյուրընկալող երկրում երիտասարդ նկարիչների և ուսանողների համար կկազմակերվեն վարպետաց դասեր, որոնք կիրականացնեն տվյալ երկրի հայտնի նկարիչները և հարևան երկրից ժամանակ մենթորը:

 

Նկարիչները կարող են ստեղծագործել տարբեր նկարչական ոճերով և տեխնիկաներով:

 

Միջոցառումներին կհրավիրվեն Հայաստանում/Թուրքիայում գործող նկարիչներ ու արվեստի կրթական հաստատությունների ուսանողներ, որոնք ազատ կարող են մասնակցել բոլոր բացօթյա միջոցառումներին՝ միանալով բաց-արվեստանոց գաղափարին: Միջոցառումների վերաբերյալ տեղեկատվության հնարավորինս լայն տարածման համար նախօրոք կհրավիրվեն նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչները:

 

Բացօթյա արվեստանոց-միջոցառումների ընթացքում ստեղծված նկարները կզետեղվեն ծրագրի շրջանակներում տպագրվելիք 2015 թվականի օրացույց-կատալոգում:

 

Մասնակիցները

 

Նախագծին մասնակցելու համար Հայաստանից և Թուրքիայից 5-ական նկարիչներ կընտրվեն բաց մրցույթով՝ դիմումների հիման վրա: Մրցույթին մասնակցելու հրավերը կհրապարակվի այցելություններից երեք ամիս առաջ:

 

Նախագիծը նախատեսված է այն նկարիչների համար, ովքեր.

  • ծնվել են մինչև 1996-ը:
  • մշտապես բնակվում են Հայաստանում կամ Թուրքիայում:
  • պատրաստ են մասնակցել փոխայցելությունների ընթացքում կազմակերպվող բոլոր միջոցառումներին:
  • կարող են հաղորդակցվել անգլերենով:

 

Ժամկետներըևտևողությունը

 

Առաջին այցը դեպի Հայաստան տեղի կունենա 2014թ. սեպտեմբերի 1-8, իսկ Թուրքիա այցելությունը՝ 2014-ի հոկտեմբերի առաջին շաբաթը:  Այցելություններից յուրաքանչյուրը կտևի 8 օր:

 

Մասնակցության ֆինանսական պայմանները

Մասնակիցների վիզայի, ճանապարհորդության, կեցության և սննդի ծախսերը ամբողջությամբ կհոգան կազմակերպիչները:

 

Ծրագրին դիմելու կարգը և մասնակցիների ընտրությունը

 

Մասնակցությամբ հետաքրքրված նկարիչները կարող են դիմել նախագծին՝ լրացնելով առցանց դիմում-հայտը՝ հետևելով այս հղմանը:

 

Դիմումները լրացնելու վերջնաժամկետն է 2014թ. հուլիսի 25-ը: Մասնակիցների ընտրության արդյունքների մասին դիմորդները կտեղեկացվեն մինչև 2014թ. օգոստոսի 11-ը:

 

 

«Նկարիչների փոխայցելություններ» նախագիծն իրականացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում:

 

«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագիր

 

«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագիրն իրականացնում է Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումը։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, Կայունություն գործիքի շրջանակներում:   

 

Ծրագրի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության ջանքերին՝ ուղղված Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ու փակ սահմանների բացմանը, մարդկային կապերը զարգացնելու, տնտեսական ու գործարար կապերն ընդլայնելու, մշակութային և կրթական ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև հավասարակշռված տեղեկատվություն ապահովելու միջոցով։

Կոնսորցիումի անդամներն են. Հայաստանում` Սիվիլիթաս հիմնադրամը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը,  Հանրային լրագրության ակումբը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը, Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (Տեպավ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան և Հրանտ Դինք հիմնադրամը։

 

Հանրային լրագրության ակումբ

 

Հանրային լրագրության ակումբը Հայաստանում 2011 թ.-ից գործող հասարակական կազմակերպություն է: Մեր առաքելությունն է՝ խթանել խոսքի ազատությունը եւ բազմակարծությունը Հայաստանում,  զարգացնելով մասնակցային եւ հանրային թղթակցությունը եւ ստեղծելով գրավիչ հարթակներ՝ քաղաքացիական թղթակիցների, պրոֆեսիոնալ լրագրողների, լրատվամիջոցների ու սոցիալական մեդիայի մասնագետների, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հասարակական այլ ոլորտների մասնագետների համագործակցությունը խթանելու նպատակով:

 

Իր գործունեության երեք տարիների ընթացքում Հանրային լրագրության ակումբին հաջողվել է դրական համբավ ձեռք բերել՝ հաջողությամբ իրակացնելով մի շարք նորարարական նախագծեր, ինչպես օրինակ www.mynews.am հանրային թղթակցության հարթակը և Հեքըթոն{ՅԱՆ} նորարարական գաղափարների մրցույթը, որի նախաձեռնողներից և հիմնադիրներից մեկը հենց ՀԼԱ-ն էր: Մեկ այլ հաջողված ու կայացած նախագիծ է Մեդիա կենտրոնը, որն արդեն շուրջ մեկ տարի ծառայում է Հայաստանում բանավեճի մշակույթի զարգացման և քաղաքացիական դաշտի, պետական հաստատությունների ու միջազգային կառույցների միջև հաղորդակցության ընդլայնման նպատակին:

 

Անադոլու Քյուլթուր

 

 «ԱնադոլուՔյուլթյուր »շահույթ չհետապնդող մշակութային կազմակերպությունը հիմնադրվելէ 2002 թվականին, երբ արվեստի աշխարհի տարբեր բնագավառները ներկայացնող անհատներ, գործարար հատվածիև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ միավորվեցին, որպեսզի աջակցեն մշակույթիև արվեստի խթանմանը և տարածմանը Թուրքիայի տարբեր քաղաքներում ու արտերկրում: Ներկայում, Անադոլու Քյուլթյուրը շարունակում է իր գործունեությունն առաջնորդվելով այն համոզմամբ, որ մշակութային համագործակցությունը և գեղագիտական փորձառնության փոխանակումը կնպաստեն փոխըմբռնման ու երկխոսության զարգացմանը, տարածաշրջանային տարբերությունների ու նախապաշարմունքների հաղթահարմանը և, որ ավելի ընդարձակ մշակութային կյանքը կառաջացնի այնպիսի թեմաների և հասկացությունների շուրջ քննարկումներ կազմակերպելու անհրաժեշտություն, ինչպիսիք են` քաղաքացիություն, ինքնություն և պատկանելիություն:

 

Անադոլու Քյուլթյուրի տեսլականն է նպաստել այնպիսի հասարակության կայացմանը, որին հաջողվել է ձերբազատվել նախապաշարմունքներից, որը սնուցվում և հարստացվում է տարբերությունների միջոցով և, որտեղ մշակութային բազմազանությունն ընկալվում է ոչ թե որպես հակամարտության աղբյուր, այլ որպես հարստություն:

 

Անադոլու Քյուլթյուր կազմակերպության նպատակն է կառուցել համագործացկության «կամուրջներ» տարբեր էթնիկ, կրոնական և տարածաշրջանային խմբերի միջև` մշակույթի և արվեստի փոխանակման, տարածաշրջանային նախաձեռնությունների աջակցության, մշակութային բազմազանության ու մշակութային իրավունքների կարևորման, ինչպես նաև միջտարածաշրջանային համագործակցության համախմբման միջոցով:

Օրացույց
Ապրիլ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր