ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
Հրանտ Դինք հիմնադրամը Եվրոպական Միության կողմից ֆինանսավորված Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին ծրագրի շրջանակներում գործարկել է Թուրքիա-Հայաստան Փորձի փոխանակման նախագիծը` ելնելով երկու հարևան երկրների մասնագետների միջև ուղղակի կապերն ավելացնելու և համագործակցությունը խթանելու իր տեսլականից:
Փորձի փոխանակման նախագծից օգտվելու են Հայաստանի և Թուրքիայի 18 մասնագետներ, ում հնարավորություն կտրվի ապրել և հստակ ծրագրի շրջանակներում գործունեություն ծավալել հարևան երկրի կոնկրետ հյուրընկալող կազմակերպություններում` 4-ից 8 ամիսների ընթացքում: Բացի թվարկված հյուրընկալող կազմակերպությունների կողմից առաջարկվող փորձի փոխանակման հնարավորություններից, դիմող մասնագետները նաև կարող են առաջարկել ծրագրերի իրենց գաղափարները:
Փորձի փոխանակման նախագիծը նպատակ ունի միջսահմանային ուսուցման հնարավորություններ տրամադրել այնպիսի ոլորտներում, որոնք ենթադրում են հետագա համատեղ փորձաքննություն և համագործակցություն, այդ թվում` գիտություն, քաղաքացիական հասարակություն, մեդիա, մշակույթ և արվեստ, լեզու/ թարգմանչական գործ, իրավաբանություն և այլն: Փորձի փոխանակման նախագծի և հյուրընկալող կազմակերպությունների մանրամասների համար սեղմեք այստեղ:
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |