Եվրոպական միության նախաձեռնություն
Ծրագիր » Նախագծեր
Կին աշուղներ
Հայաստան, Թուրքիա | Անադոլու Քյուլթյուր
Հրավիրելով մեկական կին ժողովրդական երգիչ (քրդերեն`dengbêj) Վանից և Երևանից (հայերեն` աշուղ)` այս ծրագիրը հնարավորություն կընձեռնի նրանցից յուրաքանչյուրին ներկայացնելու իր ստեղծագործական ուղին և բացահայտելու երկու երկրներում առկա երաժշտական ավանդույթները:

Ավանդական ժողովրդական երաժշտության (աշուղական քնարերգություն և բանահյուսություն) կատարումը ժողովրդական գրականության ձև է, որը կարելի է համարել ժողովրդական բանահյուսության մի ժանր, որը դեռ պահպանվել է Թուրքիայում և Հայաստանում: 

 

Չնայած այն հանգամանքին, որ ներկայում այդ ավանդույթն այնքան արդիական ու ազդեցիկ չէ, որքան անցյալում, և ժողովուրդների ընդհանուր անցյալի մասին պատմող աշուղական պատմություններն անտեսվել ու լռեցվել են պաշտոնական պատմության էջերում, այդուհանդերձ, ավանդույթը հաղորդվել է սերնդից սերունդ և դեռևս գոյություն ունի երկու երկրների հասարակություններում: 

 

Ծրագիրը հնարավորություն կտա երկու երկրներից հրավիրված մեկական կին աշուղի այցելել միմյանց, բացահայտել առկա երաժշտական ավանդույթները, միասին փորձեր կատարել համատեղ երգացանկի մշակման վրա աշխատելիս, հանդես գալ համերգներով և թողարկել համատեղ ձայնասկավառակ:

 

Բացի այդ, նրանց կողմից պատմվող պատմությունները լույս կտեսնեն առանձին գրքում: Այս ծրագիրը հատկապես կկենտրոնանա Երևան և Վան քաղաքների վրա: Եթե Երևանը Հայաստանի կենտրոնն է երկու երկրների հասարակությունների ընդհանուր անցյալի մասին տեղեկություններ հավաքելու առումով, ապա Վանը կարևոր տեղանք է Թուրքիայում ընդհանուր հիշողությունների վերհանման առումով, որտեղ պահպանվում են թուրք, քուրդ և հայ ժողովուրդների ընդհանուր հիշողությունները:

Related Materials
Օրացույց
Դեկտեմբեր
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր