![](pics/main_event__prev.png)
![](pics/main_event__next.png)
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
CivilNet -ը ուղիղ եթերով հեռարձակեց «Կին դենգբեժ և աշուղներ» ծրագրի առաջին համերգը՝ Հայաստանից դուրս այն ավելի լայն զանգվածներին հասանելի դարձնելու նպատակով:
Պատմական արժեք ունեցող աշուղական և դենգբեժական ավանդույթները այսօր ևս կան և պահպանվում են թե՜ Հայաստանում և թե Թուրքիայում ՝ որպես ժողովրդական բանահյուսության տեսակներ:
Պաշտոնական պատմագրությունը բավարար ուշադրության չի արժանացրել այս ավանդույթների սկզբնավորման և փոխազդեցության վրա , որը պատճառ է հանդիսացել համատեղ պատմությունների անհետացման համար:
Ծրագրի շրջանակներում տեղի կունենա երեք համերգ , որին կմասնակցեն երկու ավանդույթների մերօրյա անզուգական կրողներ դենգբեժ Գազինը՝ Վանից և աշուղ Լեյլին՝ Երևանից : Առաջին համերգի վերաբերյալ աշխատանքները սկսվել են մայիսի 19-ին՝ Երևանում: Դենգբեժ Գազինին ձայնակցում են Վանի կին արվեստագետների միությունից երեք աշակերտ, իսկ աշուղ Լեյլիին ձայնակցում են երաժիշտներ Երևանից: Բացի քրդերեն և հայերեն համատեղ ներկայացվող ծրագրից, դենգբեժ Գազինը և աշուղ Լեյլին կերգեն նաև իրենց հեղինակած երգերը ևս:
Ծրագրի երաժշտական ղեկավարը Հայաստանում «Վան նախագիծ» երաժշտական խմբի հիմնադիր Նորայր Քարդաշյանն է:
Համերգներին զուգընթաց աշուղական ավանդույթների վերաբերյալ ուսումնասիրություններ կատարող խմբին իրենց աջակցությունն են ցուցաբերում աշուղագետ Լուսինե Նազարյանը և մարդաբան Մարլենե Շեֆերսը Քեմբրիջի համալսարանից :
Մայիսի 26-ին, Կամերային երաժշտության ազգային կենտրոնում տեղի ունեցող համերգին կհաջորդի նրանց երկրորդ հանդիպումը , որը տեղի կունենա օգոստոս ամսին՝ Ստանբուլում: Ծրագիրը կեզրափակվի 2014թ. սեպտեմբերի 7 -ին ՝ Վանի Ախթամար կղզում, Սուրբ Խաչ հայկական եկեղեցում մատուցվող պատարագից առաջ:
Խումբը Վանի շրջանում կշարունակի կատարել ուսումնասիրություններ:
Աշխատանքների արդյունքում դենգբեժների և աշուղների պատմած պատմությունները կամփոփվեն մեկ գրքում, ինչպես նաև կձայնագրվի դենգբեժ Գազինի և աշուղ Լեյլիի ձայնասկավառակը:
«Կին դենգբեժ և աշուղներ» ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ՝ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում:
Մանրամասն տեղեկությունների համար՝ կարելի է գրել այս հասցեներին. Թամար Նալչը` [email protected] , Իրեմ Արգաթ [email protected] :
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |