ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
Ծրագրի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության ջանքերին՝ ուղղված Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ու փակ սահմանների բացմանը, մարդկային կապերը զարգացնելու, տնտեսական ու գործարար կապերն ընդլայնելու, մշակութային և կրթական ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև անկողմնակալ տեղեկատվություն ապահովելու միջոցով։
Կոնսորցիումի անդամներն են. Հայաստանում` Սիվիլիթաս հիմնադրամը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Հանրային լրագրության ակումբը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը, Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (Տեպավ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան և Հրանտ Դինք հիմնադրամը։
Ծրագրի անկյունաքարերից մեկը ներգրավվածությունն է` երկխոսության գործընթացում ներգրավել և աջակցել նոր դերակատարներին:
Այս նպատակով կոնսորցիումը 2014թ.-ի մայիս ամսին հայտարարեց դրամաշնորհային աջակցության ծրագիր, որի շրջանակներում անհատներն ու կազմակերպությունները հնարավորություն ունեին առաջարկելու և իրականացնելու իրենց սեփական գաղափարները` այդ կերպ նպաստելով ծրագրի ընդհանուր նպատակի իրագործմանը։
Ընդհանուր առմամբ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում 57 առաջարկներ էին ստացվել, որոնցից 34 առաջարկ՝ Հայաստանից և 23 առաջարկ`Թուրքիայից։
Գնահատման հանձնաժողովը, որը բաղկացած էր կոնսորցիումի անդամ կազմակերպությունների կողմից նշանակված ներկայացուցիչներից, մանրակրկիտ գնահատել է բոլոր ստացված հայտերը՝ առաջարկներ ներկայացնելու հրավերի չափանիշներին համապատասխան։
Ուրախ ենք տեղեկացնելու, որ գնահատման հանձնաժողովը ֆինանսական աջակցություն ստանալու համար երաշխավորել է 7 հայտատուների, չորսը՝ Հայաստանից և երեքը՝ Թուրքիայից, իրենց գաղափարները իրականացնելու համար, որոնք միտված են Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի իրագործմանը։
«Դեմ առ դեմ» ԻՄեՋԷ հեռուստատեսություն (Թուրքիա)
«Բնակարանային նոր լուծումներ Վանում երկրաշարժից տուժածների համար» Ուրբան հիմնադրամ (Հայաստան)
«Ժամանակի փայլը» Նար Ֆոտոս (Թուրքիա)
«Հայաստանի և Թուրքիայի երիտասարդ բնապահպանների հարթակ» Ըրթ (Երկիր) ասոցիացիա (Թուրքիա)
«Թուրքիայի կին ռեժիսորների ֆիլմերի ներկայացում ԿԻՆ փառատոնում» Իրավական գենդերային մշակութային հիմնադրամ ԼԻԶԱ (Հայաստան)
«Հայաստանի և Թուրքիայի երիտասարդների միջև մշակութային կապերի հիմնում» Ֆորում Թատրոն (Հայաստան)
«Ճակատագրով հարևանները» Լրագրողներ հանուն ապագայի (Հայաստան)
Կոնսորցիումը կաջակցի հաղթող նախագծերի հրապարականությանը և շրջանառությանը։ Դրամաշնորհ ստացած կազմակերպությունները (անհատները) կընդգրկվեն կոնսորցիումի կոնտակտների բազայում և կստանան ծրագրի վերաբերյալ նորություններ, ինչպես նաև կոնսորցիումի կողմից իրականացվող տարբեր միջոցառումների հրավերներ։
Կոնսորցիումը կտարածի դրամաշնորհ ստացած կազմակերպությունների (անհատների) իրականացրած ծրագրերի արդյունքները՝ ծրագրի եռալեզու կայքի միջոցով:
Մինչ այժմ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում 200,000 եվրո կազմող ընդանուր բյուջեից 130,000 եվրո գումարի չափով ֆինանսավորում է իրականացվելու վերը նշված 7 ծրագրերի համար։ Դրամաշնորհային ծրագիրը կշարունակի երկու երկրների անհատներին և կազմակերպություններին 5,000 եվրոյից սկսած մինչև 30,000 եվրո գումարի չափով դրամաշնորհներ տրամադրել։
Բոլոր հետաքրքրված անհատներին և կազմակերպություններին հրավիրում ենք մինչև 2014թ.–ի սեպտեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում հանդես գալ իրենց ծրագրային առաջարկներով։
Հայտատուները 2014թ-ի հոկտեմբեր ամսին կոնսորցիումի կողմից կստանան ծրագրային առաջարկների դիտարկման արդյունքները։ Այս դեպքում ծրագրերը կարող են մեկնարկել 2014թ. նոյեմբերին և ավարտվել մինչև 2015թ. ապրիլի 30-ը (ծրագրային գործունեության ավարտի վերջնական ամսաթիվը):
Դիմումները պետք է ներկայացվեն անգլերեն լեզվով և ներառեն սահմանված ձևաչափով կազմված հետևյալ փաստաթղթերը.
-Դիմումի ձև (ծրագիր-առաջարկ)` MS Word և PDF ձևաչափերով
-Նախահաշիվ (ծրագրի բյուջե)` MS Excel և PDF ձևաչափերով
-Դրամաշնորհների կառավարման հարցաթերթ (միայն իրավաբանական անձանց համար)` միայն PDF ձևաչափով:
Հայաստանում գործող կազմակերպությունները (անհատները) դիմումի փաթեթը պետք է էլեկտրոնային կապի միջոցով ներկայացնեն Եվրասիա համագործակցություն հիմնադրամին (Հայաստան) հետևյալ հասցեով` [email protected]:
Թուրքիայում գործող կազմակերպությունները (անհատները) դիմումի փաթեթը պետք է ներկայացնեն Հրանտ Դինք հիմնադրամին (Թուրքիա)` [email protected]:
Նախքան դիմումներ ներկայացնելը դիմող կազմակերպությունները/անհատները պետք է ծանոթանան Դրամաշնորհների դիմումներ ներկայացնելու ուղեցույցին:
Հայաստանում գործող կազմակերպությունները (անհատները) կարող են իրենց հարցերն ուղղել պրն. Վազգեն Կարապետյանին (հեռ.` +374 10 25 15 75 (ներքին համար` 105), էլ.փոստ` [email protected]):
Թուրքիայում գործող կազմակերպությունները (անհատները) կարող են իրենց հարցերն ուղղել օրիորդ Բուրջու Բեջերմենին (հեռ.` +90 212 240 33 61, [email protected]):
«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |