ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
Ներկայացումը Հայաստանից «Ֆորում թատրոն» հկ-ի Թուրքիայից «Ad.dar կենտրոնի » հետ համագործակցությամբ վեցամսյա ստեղծագործական գործունեության վերջնարդյունքն է:
Ներկայացումից առաջ Հայաստանից, Սիրիայից և Թուրքիայից դերասանները մասնակցեցին ինտերակտիվ թատրոնի հմտությունների եւ կոնֆլիկտների հաղթահարման վերաբերյալ մասնագիտական հնգօրյա դասընթացի, որը վարեց Լոնդոնի Ազ Թատրոնի-ի գեղարվեստական տնօրեն Ջոնաթան Չադվիքը:
Թատերական վարժությունների, քննարկումների և պատմությունների ավանդման միջոցով դերասանները կամփոփեն իրենց աշխատանքը` հիմք ընդունելով Բերտոլդ Բրեխտի «Նա, ով ասաց Այո, Նա, ով ասաց Ոչ» պիեսը: Նպատակը ինքնությունների և հիշողութկունների փոփոխման գործընթացի խթանումն է, ինչպես նաև հանդիսատեսին դեպի մարդասիրություն և ազատամտություն ուղղորդումը:
Դասընթացը և ներկայացումը «Միջմշակութային կամուրջ Հայաստանի և Թուրքիայի երիտասարդների միջև» ծրագրի մասն են կազմում, որն իրագործվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում:
Ներկայացումը բեմ կբարձրանա 2015-ի մարտի 27-ին 20:00-ին KÖŞE-ում (Rasimpaşa Mahallesi Uzunhafız Sokak 57/A Yeldeğirmeni, Kadıköy, Ստամբուլ): Մուտքն ազատ է:
Նվիրատվությունների դեպքում հավաքված գումարը կօգտագործվի 2015-ի աշնանը Ստամբուլում կայանալիք միջազգային թատերական փառատոնին մասնակցելու հրավիրված Հայաստանից և Թուրքիայից դերասանների և կատարողների ճանապարհածախսը հոգալու նպատակով:
Տեղերի ամրագրման և հավելյալ տեղեկությունների համար զանգահարել`
KÖŞE: +90 532-201-3713
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |