ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
Կոնսորցիումի անդամների աջակցությամբ, ԵՀՀ-ն այս առաջարկով կդիմի Թուրքական առաջատար մի քանի լրատվամիջոցների, որից հետո մասնակիցների ընտրություն կկատարի այն լրատվամիջոցներից, որոնք կհետաքրքրվեն այդ հնարավորությամբ: ԵՀՀ-ն կհոգա ճանապարհածախսը, սակայն չի հոգա հոնորարների և եթեր դուրս գալու ծախսերը։
Այցելությունները կկազմակերպվեն Հայաստանի կարևորագույն իրադարձությունների, ինչպես օրինակ` ապրիլի 24-ին նշվող ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կամ Անկախության տարեդարձի տոնակատարության շուրջ։
Սա հնարավորություն կտա ավելացնել հայ-թուրքական հարաբերությունների բազմակողմանի լուսաբանման ծավալները Թուրքիայի մամուլում ` տպագիր մամուլում կամ հեռուստատեսությունում։ Այցելությունները հնարավորություն կստեղծեն քննարկումներ անցկացնելու թուրք և հայ գործընկերների միջև, իսկ քաղաքական նպաստավոր միջավայրի պայմաններում, նաև, քաղաքական գործիչների և հանրային կարծիք ձևավորող փորձագետների հետ։
Ծրագրի արդյունքում, Թուրքիայում հասարակության զգալի զանգված պատկերացում կստանա ժամանակակից Հայաստանի և հայերի մասին, միաժամանակ` Հայաստանի հանրությանը ներկայացնելով Թուրքիայի առաջատար և ազատամիտ լրագրողների դիրքորոշումներն ու տեսակետները։
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |