Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
Ստամբուլ. «Նկարիչների փոխայցելություններ» նախագծի երկրորդ փուլի մեկնարկ
25.09.2014
Թուրքիա | Անադոլու Քյուլթյուր, Հանրային լրագրության ակումբ
Սեպտեմբերի 29-ին «Նկարիչների փոխայցելություններ» նախագծի մասնակիցները կհանդիպեն երկրորդ անգամ՝ արդեն Ստամբուլում: Նախագծի առաջին՝ հայաստանյան փուլից հետո, Հայաստանից և Թուրքիայից ութ երիտասարդ նկարիչները նորից հնարավորություն կունենան սովորել և աշխատել միասին:

Իրենց ղեկավարներ Գագիկ Չարչյան և Սերդար Յըլմազի հետ միասին նրանք կայցելեն թանգարաններ և պատկերասրահներ, կմասնակցեն վարպետության դասերի և իհարկե էսքիզներ կանեն Ստամբուլի տարբեր թաղամասերում: 

 

Նախագծի ստամբուլյան փուլի պաշտոնական մեկնարկը կտրվի սեպտեմբերի 30-ին կայանալիք ընդունելությանը, որը տեղի կունենա Ջեզաիրում՝ Հայրիե Քադ #12, Գալթասարայ, Բելյողլու հասցեով:

Ստամբույլյան այցելության ծրագրում ներառված են քաղաքի հին թաղամասերի, պատմական թերակղզու, ինչպես նաև հայկական ճարտարապետության նմուշների շրջայցեր:

 

Հոկտեմբերի 1-ին նախագծի մասնակիցները  մեկ ամբողջ օր կանցկանցնեն Հեյբելիադա կղզում, որտեղ նրանք կնկարեն կղզու գեղատեսիլ բնաշխարհը:

 

Ծրագրում նաև նախատեսված են  այցելություններ թանգարաններ և պատկերասրահներ, այդ թվում՝ ԴԵՊՈ, ՍԱԼԹ, Ստամբուլի մոդերն, ինչպես նաև Դոլմաբախչե թանգարան:

 

Վարպետաց դասերը վարելու են Գյուլչին Ակսոյը, ով դասավանդում է Ստամբուլի Միամար Գեղեցիկ արվեստների համալսարանում և հայտնի արվեստաբան Ֆիրատ Արապողլուն: Հայաստանյան խմբի ղեկավար Գագիկ Չարչյանը նույնպես վարպետության դաս կանցկացնի խմբի անդամների և Ստամբուլի համալսարանների ուսանողների համար:  

 

Նախագծի առաջին փուլը տեղի է ունեցել է Հայաստանում՝սեպտեմբերի 1-7-ը: Այն մեկնարկել է բացման արարողությամբ Ականաթ պատկերասրահ-սրճարանում, որտեղ ցուցադրված էին նաև մասնակից երիտասարդ նկարիչների աշխատանքները:   Նախագծի առաջին և երկրորդ օրերի ընթացքում մասնակիցներն  այցելեցին Երևանի պատմության թանգարան և ճարտարապետական շրջայց կատարեցին Երևանում, որը նրանց հնարավորություն տվեց ծանոթանալ Հայաստանի մայրաքաղաքին և պատրասվել «Երևանը և երևանցիները» բաց արվեստանոցին: Ծրագրում նաև ներառված էին այցելություններ Գառնի, Գեղարդ և Գյումրի:  

 

Վարպետության դասեր անցկացվեցին հայաստանցի նկարիչներ և արվեստագետներ Արման Գրիիգորյանի, Պետո Պողոսյանի, Կարեն Բարսեղյանի, Վահրամ Աղասյանի, ինչպես նաև Արթ Լաբ ստուդիայի նկարիչների կողմից: Հոկտեմբերի 5-ին Սերդար Յըլմազը նունպես վարպետության դաս անցկացրեց Փանոս Թեռլեմեզյանի Գեղարվեստի քոլեջի ավելի քան 60 ուսանողի համար:

 

Փոխանակման նախագծի վեցերորդ օրը երկու խմբերը միասին ներկեցին Երևանի կենտրոնում գտնվող կամարներից մեկը՝ կիրառելով  «փողոցային արվեստի» մոտեցումներ և տեխնոլոգիաներ, որն արտացոլեց փակ սահմանները բացելու նրանց կոչը: Նախագծի վերջին օրը տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում, որի ընթացքում մասնակիցները ամփոփեցին իրենց տպավորություններն ու ընկալումները:  

 

Նախագծի հայաստանյան փուլի ավարտին երիտասարդ նկարիչներն ավելի քան  20  նկարի էսքիզ էին արել , որոնցից որոշները Ստամբուլում արված նկարների հետ միասին տեղ կգտնեն 2015թ. օրացուցում:  

Օրացույց
Դեկտեմբեր
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր