Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
Երևանից դեպի Վան
29.08.2014
Թուրքիա | Անադոլու Քյուլթյուր
Անադոլու Քուլթուրի «Կին դենգբեժ և աշուղներ» նախագիծը մեկնարկել է անցյալ գարնանը Երևանում` «Վանից դեպի Երևան» համերգով: Այն Ֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում:

Դենգբեժ (քրդ. Աշուղ) Գազիի և Աշուղ Լեյլիի առաջին համատեղ համերգը տեղի ունեցավ Երևանի Կամերային երաժշտության ազգային կենտրոնում 2014թ. Մայիսի 26-ին: Համերգը ուղիղ միացմամբ հեռարձակվել է Սիվիլնեթով և հասանելի դարձել Երևանից դուրս գտնվող ավելի լայն շրջանակներին: Տեսագրությունը կարող եք դիտել այստեղ:

 

Աշուղների ավանդական երաժշտական ելույթները ազգային գրականության պես կարող են համարվել բանավոր պատմության ժանրի մի մաս, որը դեռ պահպանվում է ինչպես Թուրքիայում, այնպես էլ` Հայաստանում:  Աշուղների պատմությունները, որոնք ներկայացնում են ժողովուրդների ընդհանուր անցյալը դուրս է թողնվել ու անտեսվել է պաշտոնական պատմագրության կողմից. այն փոխանցվել է սերնդեսերունդ և դեռևս կենդանի է երկու հասարակություններում:

 

Այս ավանդույթի երկու կարևոր ներկայացուցիչները` Դենգբեժ Գազին Վանից և Աշուղ Լեյլին Հայաստանից հանդիպեցին 2014թ. Մայիսի 19-ին Երևանում` սկսելու համար իրենց առաջին համերգի նախապատրաստությունները: Համերգի ժամանակ Դենգբեժ Գազիին նվագակցում էին նրա կողմից հիմնված Վանի Կին Արվեստագետների Ասոցիացիայի երեք աշակերտներ, մինչդեռ Աշուղ Լեյլին ելույթ ունեցավ հայ կին երաժիշտների հետ: Բացի համատեղ ստեղծագործություններից Աշուղ Լեյլին ու Դենգբեժ Գազին հանրությանը ներկայացրին իրենց հորինած երգերը:

 

Աշուղների երաժշտությունը ուսումնասիրող Լուսինե Նազարյանը Հայաստանից և Մառլեն Շաֆերսը`ազգագրագետ Քեմբրիջի համալսարանից,  խմբում կատարում են դաշտային հետազոտություն` ուսումասիրելով աշուղական ավանդույթը:

 

Աշուղ Լեյլիի և Դենգբեժ Գազիի երկրորդ հանդիպումը տեղի կունենա Վանում Սեպտեմբերի 1-ին: Երաժիշտները անմահացնելով իրենց դաշտային ուղևորությունը Վանում` երկրորդ անգամ  ելույթ կունենան  Վանի Ախթամար կղզում Սեպտեմբերի 7-ին (2014) ժամը 13:00` հաջորդելով Սուրբ Խաչ եկեղեցում կայանալիք պատարագին:

 

Դաշտային աշխատանքների ժամանակ ժողոված բոլոր նյութերը և աշուղների երգած պատմությունները կհավաքվեն մեկ տեղում և կհրատարակվեն գրքի և ձայնասկավառակի տեսքով, որում տեղ կգտնեն Դենգբեժ Գազիի և Աշուղ Լեյլիի երգերը:

 

Այնուհետև այս զույգը ճանապարհորդելու է Ստամբուլ` ձայնագրելու իրենց առաջին սկավառակը, որը լույս է ընծայելու «Քալան Մուզիկը»: Աշուղների վերջին ներկայացումը տեղի կունենա Ստամբուլի Մաչկայի Մուսթաֆա Քեմալ  համերգասրահում սեպտեմբերի 12-ին ժամը 20:30-ին:

 

«Կին դենգբեժ և աշուղներ» ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում: 

Տեսանյութեր
Հայաստանի և Թուրքիայի կին աշուղները
Օրացույց
Մայիս
2022
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր