Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
Թուրքիայի ձեռներեցները մասնակցելու են Հայաստանում անցկացվելիք «Սթարթափ ուիքենդին»(Startup Weekend):
01.09.2014
Հայաստան | Հանրային լրագրության ակումբ, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամ
Թուրքիայի ձեռներեցները մասնակցելու են Հայաստանում անցկացվելիք «Սթարթափ ուիքենդին» (Startup Weekend): Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ) ձեռներեցների և ներդրողների խումբ է տանելու հայաստանյան «Սթարթափ ուիքենդին»՝ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում:

Անկարա – ՏԵՊԱՎ-ի աջակցությամբ Թուրքիայից ձեռներցների և ներդրողների մի խումբ կմասնակցի նոյեմբերի 7-9 Հայաստանում կայանալիք «Սթարթափ ուիքենդին»: Ծրագրի պահանջների համապատասխան ընտրված 10 ձեռներցների ծախսերը կհոգա ՏԵՊԱՎ-ը՝ ծրագրային ֆինանսավորման հաշվին:

 

Եվրամիության  ֆինանսավորմամբ Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպություններ կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում  ծավալվող գործունեության նպատակն է երկու երկրների ձեռներցների միջև համագործակցությանը նպաստելը: ՏԵՊԱՎ-ը հանդիսանում է ծրագիրն իրականացնող ութ կազմակերպություններից մեկը:

 

Ծրագրի շրջանակներում Թուրքիայի ձեռներեցները հնարավորություն կունենան մասնակցել Հայաստանում ՏԵՊԱՎ-ի և Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ) կողմից իրականացվող «Սթարթափ ուիքենդին»: Թուրքիայի 10 մասնակիցների ծախսերը՝ այդ թվում ճանապարհածախսը և հյուրանոցը, ֆինանսավորվելու է ծրագրի միջոցների հաշվին:

 

Ծրագրին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել այն ձեռներեցները, որոնք զբաղվում են ծրագրավորմամբ, համակարգչային դիզայնով  և նոր մշակումներով, ինչպես նաև բավարար չափով տիրապետում են անգլերենին և կկարողանան միջոցառման ընթացքում գրավոր և բանավոր հաղորդակցվել մյուս մասնակիցների հետ: 

 

Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2014թ. հոկտեմբերի 3-ը: Հայտերը կարող են ներկայացվել կից հղմամբ` հայտի ձևը առցանց լրացնելով՝ http://form.jotformeu.com/form/42183382445354:

 

Միջոցառմանը մասնակցելու են ներդրողներ (angel investors),  գիտաուսումնական բնագավառի ներկայացուցիչներ, սթարթափ հիմնադիրներ, ծրագրերի ավագ ղեկավարներ և ձեռներցներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Թուրքիայից:

 

«Սթարթափ ուիքենդ»

 

Միջազգային չափանիշներով իրականացվող «Սթարթափ ուիքենդը» մրցույթ է, որի ընթացքում ստեղծվում են նոր պրոդուկտներ: Այս միջոցառումը մասնակիցներին հնարավորություն է տալիս կիսվել միմյանց հետ բիզնես գաղափարներով: Ընտրված ձեռներեցները միավորվում են թիմերում և այդ երկու օրվա ընթացքում ստեղծում նախատիպեր: «Սթարթափ ուիքենդի» վերջում փորձագետներից կազմված ժյուրին ընտրում է լավագույն թիմին: Մանրամասները ՝ http://startupweekend.org/ :

Օրացույց
Դեկտեմբեր
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր