ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
Յավաշ-կամացը կազմակերպվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Թուրքիայի կոմիտեի և Վանաձորի գրասենյակի կողմից:
Առաջին օրը՝ օգոստոսի 11-ին, ամառային դպրոցը սկսվեց մասնակիցների ծանոթացմամբ, մեկշաբաթյա ծրագրի ներկայացմամբ և ավարտվեց «Մյուս քաղաքը» ֆիլմի ցուցադրությամբ և ֆիլմի ռեժիսոր Նեֆին Դինչի հետ քննարկումներով:
Մեկշաբաթյա ամառային դպրոցի ընթացքում մասնակիցների համար կազմակերպված են տարբեր աշխատանքային հանդիպումներ, ֆիլմի ցուցադրումներ և խմբային աշխատանքներ:
Մասնակիցներից ընտրված խմբագրական կազմը կհրատարակի ամառային դպրոցի աշխատանքների վերաբերյալ ամենօրյա լրատու:
Յավաշ-կամաց ամառային դպրոցի վերջին նորություններին կարող եք հետեւել այստեղ՝ www.yavasgamats.org կամ twitter @yavasgamats.
«Յավաշ» նշանակում է «կամաց»: Առաջին Յավաշ-կամաց ամառային դպրոցը կազմակերպվել է 2005 թ-ին Անտակյայում երկու երկրների համալսարանների ուսանողների մասնակցությամբ:
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |