Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
Հայտնի են «Նկարիչների փոխայցելություններ» նախագծի մասնակիցները
12.08.2014
Հայաստան, Թուրքիա | Անադոլու Քյուլթյուր, Հանրային լրագրության ակումբ
Օգոստոսի 11-ին Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) ամփոփեց «Նկարիչների փոխայցելություններ» նախագծի համար հայտարարված բաց մրցույթի արդյունքները:

Նախագծին մասնակցելու համար դիմած  4 թիմերից Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի գեղարվեստի ավագ դպրոցի  գծանկարի արվեստանոցի ղեկավար Գագիկ Չարչյանի թիմը ընտրվել է նախագծում Հայաստանը ներկայացնելու համար: 

 

Հայտնի է նաև Թուրքիայի երիտասարդ նկարիչների թիմը, որը ղեկավարելու է Ստամբուլի Մարմարա համալասարանի գեղարվեստի ֆակուլտետի դասախոս Սերդար Յըլմազը:

 

Նախագիծը կմեկնարկի ս.թ. սեպտեմբերի 1-ին:

 

«Նկարիչների փոխայցելություններ» նախագծի շրջանակներում Հանրային Լրագրության Ակումբը (ՀԼԱ) և Անադոլու Քյուլթուրը կազմակերպում են երկու փոխայցելություն Հայաստանից և Թուրքիայից նկարիչների համար: Երկու երկրներից մրցույթի միջոցով ընտրվել են մասնակից խմբերը, որոնց կազմում են չորսական ուսանող-նկարիչ՝դասավանդող նկարչի (մենթորի) ղեկավարությամբ:

 

Նախագիծը ներառելու է ցուցահանդեսներ, ինտերակտիվ գործնական հանդիպումներ, վարպետության դասընթացներ, համատեղ բացօթյա արվեստանոցներ հանրային վայրերում: Բացօթյա արվեստանոցները տեղի կունենան բանուկ հանրային վայրերում, որտեղ մասնակից նկարիչների աշխատանքին կհետևեն Երևանի հյուրերն ու անցորդները: Փոխայցելության մասնակիցները կայցելեն արվեստի դպրոցներ, ինչպես նաև թանգարաններ և պատկերասրահներ Հայաստանում և Թուրքիայում: Սեպտեմբերի 1-ից 8-ը նախագիծը կիրականացվի Հայաստանում, որին կհաջորդի հայաստանյան խմբի այցը Թուրքիա՝ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը:

 

«Նկարիչների փոխայցելություններ» նախագիծն իրականցվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվոս «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում: 

Օրացույց
Մայիս
2022
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր