«ԱՆԻՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ» ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ
07.04.2020
2013 թ. սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 5-ը Թուրքիայի Կարս նահանգում հրավիրվել էր «Անին համատեքստում» խորագրով միջազգային աշխատաժողով, որի անցկացումը պայմանավորված էր Անիի նկատմամբ հետաքրքրության աճով, 2012 թ. Թուրքիայի կառավարության նախաձեռնությամբ միջնադարյան պարսպապատ քաղաքը Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու նպատակով:
ՊԼԱՍՏԻԿ ԱՂԲԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ. Օրինակներ փորձից
07.04.2020
Այս տեղեկատվական գրքույկը պատրաստված է աղբահանություն իրականացնողների և հանրության համար։ Այն ներկայացնում է թափոնների կառավարման փորձի մասին պատմական ակնարկ, պատմում է ժամանակակից աշխարհում պլաստիկ թափոնների առանձնացման և վերամշակման անհրաժեշտության մասին։ Գրքույկում ներկայացված են Հայաստանում պլաստիկ թափոնների տեսակավորման առանձին փորձերը, ձեռքբերումները և քաղված դասերը։ Գրքույկը անդրադառնում է նաև պլաստիկ թափոնների առանձնացման և վերամշակման փորձին Դիարբեքիրում (Թուրքիա)։
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԻՆԱՄԻԿԱ. ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
07.04.2020
Այս նյութը ստեղծվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ` «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման
գործընթացին» ծրագրի շրջանակներում: Նյութի բովանդակության համար պատասխանատու են հեղինակները: Բովանդակությունը կարող է չհամընկնել Եվրոպական միության, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և ծրագրում ընդգրկված մյուս գործընկեր կազմակերպությունների տեսակետների հետ:
ՀԱՅ֊ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ
07.04.2020
Մեծ սիրով Ձեզ ենք ներկայացնում սույն հետազոտությունը` Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Հետազոտության նպատակը Հայաստան-Թուրքիա փոխհարաբերությունների կարգավորման եւ ժողովուրդների միջեւ բաց երկխոսությանն ուղղված ջանքերը սատարելն է՝ երկու երկրների հասարակություններում հավասարակշռված տեղեկատվության հասանելիություն ապահովելու միջոցով: Հետազոտության հիմնական խնդիրներն են՝ սոցիոլոգիական հարցման միջոցով պարզել Հայաստանի հանրության կարծիքը հայ-թուրքական հարաբերությունների մասին, բացահայտել եւ քննարկել դրանց կարգավորման հնարավոր ուղիները, ձեւակերպել եւ առաջարկել կարգավորման գործընթացին նպաստող հանրային քաղաքականության առաջարկներ: