Եվրոպական միության նախաձեռնություն
Միջոցառումներ
Հայաստանի եւ Թուրքիայի թատերական գործիչների համատեղ ներկայացումը Երևանում
30.03.2015
Հայաստան |
2015-ի մարտի 30-ին Երեւանում կանցկացվի «Ազատ են խոսքերը, մարմինները, մտքերը» թեմայով ներկայացում ինտերակտիվ թատրոնի մեթոդի կիրառմամբ, որի ընթացքում հանդիսատեսը կարող է ստանձնել կարեւոր դեր՝ փոփոխելու, քննադատելու կամ վերաձեւակերպելու ներկայացման ընթացքը եւ/կամ ավարտը:

Ներկայացմանը նախորդել են Երեւանում (հոկտեմբեր, 2014) եւ Թուրքիայում (մարտ, 2015) կազմակերպած ինտերակտիվ թատրոնի հմտությունների եւ կոնֆլիկտների հաղթահարման վերաբերյալ մասնագիտական սեմինարներ՝ Լոնդոնի ԱԶ Թատրոնի գեղարվեստական ղեկավար, փորձագետ Ջոնաթան Չադվիքի ղեկավարությամբ:

Վարժանքների, քննարկումների եւ պատմությունների փոխանակման միջոցով երիտասարդները կամփոփեն իրենց աշխատանքները՝ հիմք ընդունելով Բերտոլդ Բրեխտի «Նա, ով ասաց Այո, Նա, ով ասաց Ոչ» պիեսը: Աշխատանքների նպատակն է նպաստել ինքնությունների եւ հիշողությունների փոփոխման գործընթացին՝ հանդիսատեսին տանելով դեպի մարդկայնացում (հումանիզացիա) եւ ազատություն:

 

Մասնագիտական սեմինարները եւ ներկայացումները հանդիսանում են «Միջմշակութային կամուրջ Հայաստանի եւ Թուրքիայի երիտասարդների միջեւ» ծրագրի մաս, որը իրականացնում է «Ֆորում թատրոն» համագործակցելով Թուրքիայում գործող «Ad.dar կենտրոն»-ի «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում:

 

Ներկայացումը, որին մասնակցում են ծրագրի երկու կողմերի դերասաններ (Հայաստան, Թուրքիա) տեղի կունենա մարտի 30, ժամը 18:30-ին Հայաստանի Ամերիկյան Համալսարանի հիմնական մասնաշենքի մեծ դահլիճում (Բողրամյան պող. 40, Երեւան):

 

Մուտքն ազատ է:

 

Ամրագրման եւ հավելյալ տեղեկությունների համար, կարող եք զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ Ֆորում Թատրոն՝ +374 93 760 765

 

Այս միջոցառումը իրականացվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։

Օրացույց
Ապրիլ
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր