Եվրոպական միության նախաձեռնություն
Ծրագիր » Նախագծեր
Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհ
Հայաստան, Թուրքիա | Հրանտ Դինք հիմնադրամ, Սիվիլիթաս հիմնադրամ
Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի նպատակն է ընդլայնել երկու հարևան երկրների մարդկանց միջև ուղղակի կապերն ու համագործակցությունը՝200 անհատական դրամաշնորհ տրամադրելու միջոցով:




Հրանտ Դինք հիմնադրամը նախաձեռնել է Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը` ելնելով երկու հարևան երկրների մարդկանց միջև ուղղակի կապերն ավելացնելու և համագործակցությունը խթանելու իր տեսլականից:



 

 Շնորհիվ Եվրոպական Միության ֆինանսական աջակցության Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը նպատակ ունի 2014թ. մարտամսից 2015թ. մայիս ամիսը ֆինանսավորել 200 անհատների այցեր: Հրանտ Դինք հիմնադրամը ճանապարհորդական դրամաշնորհը ղեկավարում է համագործակցելով Սիվիլիթաս հիմնադրամի հետ` Թուրքիայում տեղակայված Համայնքային կամավորներ հիմնադրամի (TOG) և Գյումրիում գտնվող Երիտասրադական նախաձեռնությունների կենտրոնի (YIC) աջակցությամբ:



 

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը ստեղծված է ծառայելու որպես ռեսուրս,որը կխրախուսի շահույթ չհետապնդող քաղաքացիական նախաձեռնություններին ևանհատներին` այդ թվում երիտասարդներին, ուսանողներին, ուսանողական ակումբներին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, մասնագիտական կազմակերպություններին, տեղական երիտասարդական նախաձեռնություններին, ավագ դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին, գիտնականներին և հետազոտողներին, լրագրողներին, սպորտային ակումբներին և ՏԻՄ ներկայացուցիչներին, ովքեր ունեն հարևան երկիր այցելելու կոնկրետ նպատակներ:

 

Ճանապարհորդական դրամաշնորհի միջոցով Հիմնադրամը նպատակ ունի իր ներդրումն ունենալ երկու երկրներիմիջև համատեղ նախաձեռնությունների

իրականացմանն այնպիսի տարբեր թեմատիկ ոլորտներում, ինչպիսին են երիտասարդությունն ու կամավորությունը, մարդու իրավունքներն ու ժաղովրդավարությունը, կրթությունը, շրջակա միջավայրը, մշակույթն ու արվեստը, համայնքային զարգացումը, սպորտը, տարածաշրջանային համագործակցությունը և եվրաինտեգրումը:

 

Ճանապարհորդական դրամաշնորհը նպաստելու է տարաբնույթ գործողությունների իրականացմանը, այդ թվում. գործընկերության հիմնում և ցանցային համագործակցություն, նախնական այցեր, միջսահմանային համագործակցային ծրագրեր, ծրագրերի նախապատրաստման հանդիպումներ, փոխանակման ծրագրեր, կրթություն և լեզվի ուսուցանում, ակադեմիական համագործակցություն, հետազոտություն և ատենախոսություն, կամավորություն քաղաքացիական հասարակության կազմակերպություններում, համատեղ ստեղծագործական աշխատանք մշակույթի և արվեստի ոլորտում, հանդիպումների, սեմինարների, hամաժողովների, աշխատանքային հանդիպումների, ցուցահանդեսների, համերգների և վերը նշված թեմատիկ ոլորտներին առնչվող այլ նմանատիպ միջոցառումների կազմակերպում կամ մասնակցություն:

 

Ճանապարհորդական դրամաշնորհի շահառու կարող են լինել Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիները, Հայաստանում և Թուրքիայում կեցության իրավունք ունեցող անհատները, Հայաստանում և Թուրքիայում գտնվող կամ գրանցված շահյութ չհետապնդող խմբերը,  նախաձեռնությունները և կազմակերպությունները: Իրենց այցերից հետո ճանապարհորդական դրամաշնորհի շահառուները կիսելու են հարևան երկրի վերաբերյալ իրենց փորձն ու տպավորությունները:

 

Ճանապարհորդական դրամաշնորհի հայտերը գնահատվելու են անկախ ընտրող հանձնաժողովի կողմից, որի կազմում են հինգ անդամներ Հայաստանից և Թուրքիայից: Արդյունքները և շահառուների ցանկը հրապարակվելու են Հրանտ Դինք հիմնադրամի կայքում:

 

Ճանապարհորդական դրամաշնորհը հայտեր ներկայացնելու վերջնաժամկետ չունի: Անհատները կարող են ցանկացած ժամանակ լրացնել իրենց հայտը և ուղարկել այն: Այդուհանդերձ ընտրող հանձնաժողովը շահառուների մասին որոշում է կայացնլու ստորև տրված ժամանակացույցին համապատասխան:

 

Ընտրությանժամանակացույց

Մինչ սույն օրը ստացված հայտեր

Ընտրող հանձնաժողովի որոշում

Շահառուների հրապարակում

Ընտրության թիրախներ

 

24-ը մարտի, 2014թ.

 

31-ը մարտի, 2014թ.

5-ը ապրիլի, 2014թ.

25 շահառու Թուրքիայից, 15 շահառու Հայաստանից

15-ը հունիսի, 2014թ.

25-ը հունիսի, 2014թ.

30-ը հունիսի, 2014թ.

 

25 շահառու Թուրքիայից, 15 շահառու Հայաստանից

15-ը սեպտեմբերի, 2014թ.

25-ը սեպտեմբերի,  2014թ.

30-ը սեպտեմբերի, 2014թ.

25 շահառու Թուրքիայից, 15 շահառու Հայաստանից

15-ը դեկտեմբերի, 2014թ.

25-ը դեկտեմբերի, 2014թ.

31-ը դեկտեմբերի, 2014թ.

25 շահառու Թուրքիայից, 15 շահառու Հայաստանից

1-ը մարտի, 2015թ.

10-ը մարտի, 2015թ.

15-ը մարտի, 2015թ.

 

25 շահառու Թուրքիայից, 15 շահառու Հայաստանից

 

 

Լրացրեք Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի հայտի ձևը սույն հղման տակ:

 

Խնդրումենքընթերցել Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի կանոնակարգը ձեր հայտը ուղարկելուց առաջ:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք մեր կայքը, ձեր հարցերը կարող եք ուղղել ծրագրի համակարգողներ Մյուգե Յամանյլմազին և Աննա  Եղոյանին`գրելով [email protected] էլեկտրոնային հասցեին:

 

Թուրքիա-Հայաստանճանապարհորդականդրամաշնորհիընտրողհանձնաժողովիանդամներ

 

Անահիտ Մինասյան

 

Դիկրան Ալտուն

 

Ֆերայ Սալման

 

Գայանե Մկրտչյան

 

Նեսլիհան Օզգյունեշ

 

Ճանապարհորդական դրամաշնորհը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից` Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորմանգործընթացին ծրագրի շրջանակներում

 

 

Related Materials
Օրացույց
Դեկտեմբեր
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր