Մենք ուրախ ենք հայտարարել, որ Հրանտ Դինք հիմնադրամը ճանապարհորդական դրամաշնորհի տեսքով իր աջակցությունը կտրամադրի ընդհանուր թվով 29 անհատների` 22-ը Թուրքիայից և 7-ը Հայաստանից, ովքեր այցելելու են հարևան երկիր` իրենց հայտերում նշված հատուկ նպատակի և ծրագրի շրջանակներում:
Հրանտ Դինք հիմնադրամը ուրախ է հրապարակել Հայաստան-Թուրքիաճանապարհորդականդրամաշնորհի ընտրված շնորհառուների ցանկը:
Հիմնադրամը գործարկել է Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը` ելնելով երկու հարևան երկրների մարդկանց միջև ուղղակի կապերն ավելացնելու և համագործակցությունը խթանելու իր տեսլականից:
Շնորհիվ Եվրոպական Միության ֆինանսական աջակցության Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը նպատակ ունի 2014թ. մարտ ամսից 2015թ. մայիս ամիսը ֆինանսավորել 200 անհատների այցեր: Հրանտ Դինք հիմնադրամը ճանապարհորդական դրամաշնորհը ղեկավարում է համագործակցելով Սիվիլիթաս հիմնադրամի հետ` Թուրքիայում տեղակայված Համայնքային կամավորներ հիմնադրամի (TOG) և Գյումրիում գտնվող Երիտասրադական նախաձեռնությունների կենտրոնի (YIC) աջակցությամբ:
Հրանտ Դինք հիմնադրամը Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի մեկնարկն ազդարարել է 2014թ. մարտի 10-ին: Երեք շաբաթների ընթացքում երկու երկրներից մենք ստացել ենք ընդհանուր առմամբ 163 հայտ: Հայտերից 41-ը, որոնք լիովին համապատասխանում էին Հայաստան - Թուրքիա ճանապարհորդական
դրամաշնորհի կանոնակարգի տեխնիկական պահանջներին, տրամադրվեցին անկախ ընտրող հանձնաժողովին: Հայտերը մանրամասն քննվել և գնահատվել են հանձնաժողովի կողմից` համաձայն Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի կանոնակարգում նշված ընտրության չափանիշների և առաջնայնությունների:
Մենք ուրախ ենք հայտարարել, որ Հրանտ Դինք հիմնադրամը ճանապարհորդական դրամաշնորհի տեսքով իր աջակցությունը կտրամադրի ընդհանուր թվով 29 անհատների` 22-ը Թուրքիայից և 7-ը Հայաստանից, ովքեր այցելելու են հարևան երկիր` իրենց հայտերում նշված հատուկ նպատակի և ծրագրի շրջանակներում:
- Ումուտ Կուրտը` Ստամբուլքաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ 1915-1922թթ. Անթեբի հայերի մասին իր դոկտորական ատենախոսության համար հետազոտություն իրականացնելու և արխիվային փաստաթղթերին ծանոթանալու նպատակով Երևան այցելելու համար:
- Գիզեմ Տոնգոն` Անկարաքաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ 1914-1918թթ. հայ նկարիչներին և նկարչությունը բացահայտելու նպատակով Երևան այցելելու համար:
- Մկրտիչ Մաթևոսյանը` Գյումրի քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Գյումրիում 2013 թվականին անցկացված 24-ժամյա սոցիալական կոմիքսի մարաթոնի թուրք գործընկերների հետ կապերն ամրապնդելու և Ստամբուլում անցկացվելիք 24-ժամյա սոցիալական կոմիքսի մարաթոնին մասնակցելու նպատակով Ստամբուլ այցելելու համար:
- Ֆերզան Օզյաշարը` Հաթայ (Անթաքիա) քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն` Մուսա լեռան հայերի մասին ֆիլմ նկարահանելու նպատակով Երևան այցելելու համար:
- Թոգրութ Թոսունը` Անկարա քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների և AEGEE-Անկարայի (Եվրոպական երիտասարդական ֆորում) «Հայաստան-Թուրքիա Ծրագրային Խմբի» միջև համագործակցություն ստեղծելու նպատակով Երևան և Գյումրի այցելելու համար:
- Մոնիկա Մանիշակը` Իզմիր քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Հայակական Ակադեմիական Համագործակցության և Աջակցության (ARMACAD) կողմից կազմակերպված Հայագիտության Ամառային Դպրոցի շրջանակներում պատմություն, գրականություն և մշակույթ ուսումնասիրելու նպատակով Երևան այցելելու համար:
- Բուրջու Չուվաշը` Անկարա քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների և AEGEE-Անկարայի (Եվրոպական երիտասարդական ֆորում) «Հայաստան-Թուրքիա Ծրագրային Խմբի» միջև համագործակցություն ստեղծելու նպատակով Երևան և Գյումրի այցելելու համար:
- Ռամազան Օղուզ Թոսունը` Անկարա քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների և AEGEE-Անկարայի (Եվրոպական երիտասարդական ֆորում) «Հայաստան-Թուրքիա Ծրագրային Խմբի» միջև համագործակցություն ստեղծելու նպատակով Երևան և Գյումրի այցելելու համար:
- Արթուր Սուքիասյանը` Երևան քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ գրավված Արմեն ճամբրի (Թուզլայի հայ երեխաների ճամբար) մասին վավերագրական ֆիլմ նկարահանելու նպատակով Ստամբուլ այցելելու համար:
- Էլիֆ Աքգյուլը` Ստամբուլ քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան` ապրիլի 24-ին նախորդող և հաջորդող օրերին Բիանեթ առցանց տեղեկատվական պորտալի համար պատմություններ պատրաստելու նպատակով Երևան այցելելու համար:
- Դանիել Օհանյանը` Ստամբուլ քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ 19-20-րդ դդ. Օսմանյան Կայսրության կյանքի մասին իր ուսումնասիրության համար Մատենադարանում (Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ) նյութերի ուսումնասիրություն կատարելու և ակադեմիական կապեր ձեռք բերելու նպատակով Երևան այցելելու համար:
- Հուսեյն Ույսալը` Գազիանթեպ քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի կազմակերպած «Ամենամյա ուսանողական համաժողավին» մասնակցելու նպատակով Երևան այցելելու համար:
- Անուշ Խաչատրյանը` Աշտարակ քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ «Կանայք հանուն հակամարտությունների հաշտեցման և խաղաղության» ցուցահանդեսը կազմակերպելու նպատակով Ստամբուլ այցելելու համար:
- ՄեհմեդՖաթիհ Ուսլուն` Ստամբուլ քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ արևմտահայ գրականության ականավոր ներկայացուցիչ Զաբել Եսայանի գրական կենսագրության մասին իր գրքի շուրջ աշխատելու նպատակով Երևան այցելելու համար:
- ՀավվաՆեշե Օզգեն` Ստամբուլ քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ սահմանների համատեղ ուսումնասիրություն կատարելու համար Երևանի պետական համալսարանի սոցիոլոգների և գիտնականների հետ կապեր հաստատելու նպատակով Երևան այցելելու համար:
- Էլիֆ Քյոքսելը` Մուղլա քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ հարևան երկրից տպավորությունների մասին գիրք գրելու նպատակով (այն համալրելու է Թուրքիայի հարևան երկրներ Սիրիայի, Լիբանանի, Հունաստանի և Եգիպտոսի մասին նախկինում հրատարակած գրքերի շարքը) Երևան այցելելու համար:
- Ջանսու Աթըլգանը` Էսքիշեհիր քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն` ակադեմիական համագործակցության ցանց հիմնելու և երկու հարևան երկրների միջև հնարավոր փոխանակման ծրագրերը քննարկելու նպատակով Երևան այցելելու համար:
- Մերվե Թեմիզը` Էսքիշեհիր քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն` ակադեմիական համագործակցության ցանց հաստատելու և երկու հարևան երկրների միջև հնարավոր փոխանակման ծրագրերը քննարկելու նպատակով Երևան այցելելու համար:
- Բուրակ Քյոշքերը` Ստամբուլ քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ ուսուցման և փոխանակման ծրագրեր նախապատրաստելու համար քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ կապեր հաստատելու, միևնույն ժամանակ այցի մասին բլոգ վարելու նպատակով Երևան և Գյումրի այցելելու համար:
- Սարգիս Հովհաննիսյանը` Գյումրի քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն 4-րդ Orange Blossom պլաստիկ արվեստի միջազգային հավաքին մասնակցելու նպատակով Ստամբուլ այցելելու համար:
- Այշէ Դեվրիմը` Իչել (Մերսին) քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ ֆիլմերի մասին գրքի նախագծի համար գործընկերներ, ֆիլմեր և ռեժիսորներ գտնելու նպատակով Երևան այցելելու համար:
- Ասլըհան Դողան Թոփչուն` Իչել (Մերսին) քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ ֆիլմերի մասին գրքի նախագծի համար գործընկերներ, ֆիլմեր և ռեժիսորներ գտնելու նպատակով Երևան այցելելու համար:
- Սալիհ Թոռա Բենզեյենը` Էսքիշեհիր քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ ակադեմիական համագործակցության ցանց հիմնելու և երկու հարևան երկրների միջև հնարավոր փոխանակման ծրագրերը քննարկելու նպատակով Երևան այցելելու համար:
- Էզգի ՍևգիՋանը` Անկարա քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ տեղի երաժիշտների հետ հանդիպելու, սեմինարներ անցկացնելու և հայկական գյուղերում ավանդական երգեր ձայնագրելու նպատակով Երևան այցելելու համար:
- Էլա Նուրօղլուն` Անկարա քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ տեղի երաժիշտների հետ հանդիպելու, սեմինարներ անցկացնելու և հայկական գյուղերում ավանդական երգերը ձայնագրելու նպատակով Երևան այցելելու համար:
- Սերրա Թորունը` Ստամբուլ քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ տեղի երաժիշտների հետ հանդիպելու, սեմինարներ անցկացնելու և հայկական գյուղերում ավանդական երգերը ձայնագրելու նպատակով Երևան այցելելու համար:
- Զավեն Շեգրիկյանը` Երևան քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Հրանտ Դինքի աշխատանքներն ու գործունեությունը ուսումնասիրելու նպատակով Ստամբուլ այցելելու համար:
- Նանե Սարգսյանը` Երևան քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Ստամբուլի 9-րդ երիտասարդական ֆորումին Հայաստանի Եվրոպական երիտասարդական խորհրդարանը ներկայացնելու նպատակով Ստամբուլ այցելելու համար:
- Լուսինե Եղիազարյանը` Երևան քաղաքից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Ստամբուլի 9-րդ երիտասարդական ֆորումին Հայաստանի Եվրոպական երիտասարդական խորհրդարանը ներկայացնելու նպատակով Ստամբուլ այցելելու համար:
Իրենց այցերից հետո ճանապարհորդական դրամաշնորհի շնորհառուները Հրանտ Դինք հիմնադրամի կայքի միջոցով հանրության հետ կկիսվեն հարևան երկրի մասին իրենց տպավորություններով ու փորձով:
Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը գալիք ամիսների ընթացքում կշարունակի աջակցել ավելի մեծ թվով շահառուների: Հետաքրքրված անհատները, խմբերն ու կազմակերպությունները կարող են ցանկացած ժամանակ ներկայացնել իրենց հայտը: Այդուհանդերձ ընտրող հանձնաժողովը շահառուների մասին որոշումը կկայացնի ստորև տրված ժամանակացույցին համապատասխան:
Մինչ սույն օրը ստացված հայտեր Ընտրող հանձնաժողովի որոշում
Շահառուների հրապարակում
24-ը մարտի, 2014թ. 31-ը մարտի, 2014թ. 5-ը ապրիլի, 2014թ.
15-ը հունիսի, 2014թ. 25-ը հունիսի, 2014թ. 30-ը հունիսի, 2014թ.
15-ը սեպտեմբերի, 2014թ. 25-ը սեպտեմբերի, 2014թ. 30-ը սեպտեմբերի, 2014թ.
15-ը դեկտեմբերի, 2014թ. 25-ը դեկտեմբերի, 2014թ. 31-ը դեկտեմբերի, 2014թ.
1-ը մարտի, 2015թ. 10-ը մարտի, 2015թ. 15-ը մարտի, 2015թ.
Լրացրեք Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի հայտի ձևը սույն հղման տակ:
Խնդրում ենք ընթերցել Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի կանոնակարգը ձեր հայտը ուղարկելուց առաջ:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք մեր կայքը, ձեր հարցերը կարող եք ուղղել ծրագրի համակարգողներ Մյուգե Յամանյլմազին և Աննա Եղոյանին`գրելով [email protected] էլեկտրոնային հասցեին:
Թուրքիա-Հայաստան ճանապարհորդական դրամաշնորհի ընտրող հանձնաժողովի
անդամներ՝
Անահիտ Մինասյան
Դիկրան Ալտուն
Ֆերայ Սալման
Գայանե Մկրտչյան
Նեսլիհան Օզգյունեշ
Ճանապարհորդական դրամաշնորհը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից`ԱջակցությունՀայաստան Թուրքիա կարգավորման գործընթացին ծրագրի շրջանակներում