ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
Փորձի փոխանակման նախագծից օգտվելու են Հայաստանի և Թուրքիայի 18 մասնագետներ, ում հնարավորություն կտրվի ապրել և հստակ ծրագրի շրջանակներում գործունեություն ծավալել հարևան երկրի կոնկրետ հյուրընկալող կազմակերպություններում` 4-ից 8 ամիսների ընթացքում: Բացի թվարկված հյուրընկալող կազմակերպությունների կողմից առաջարկվող փորձի փոխանակման հնարավորություններից, դիմող մասնագետները նաև կարող են առաջարկել ծրագրերի իրենց գաղափարները:
Փորձի փոխանակման նախագիծը նպատակ ունի միջսահմանային ուսուցման հնարավորություններ տրամադրել այնպիսի ոլորտներում, որոնք ենթադրում են հետագա համատեղ փորձաքննություն և համագործակցություն, այդ թվում` գիտություն, քաղաքացիական հասարակություն, մեդիա, մշակույթ և արվեստ, լեզու/ թարգմանչական գործ, իրավաբանություն և այլն:
63 կազմակերպություն Թուրքիայից և 25–ը Հայաստանից առաջարկեցին ծրագրեր` Թուրքիա-Հայաստան Փորձի փոխանակման նախագծի համար: Նախագիծը, որը սկսեց դիմումներ ընդունել 2014 թ.-ի հունիսից, ստացավ 36 դիմում Թուրքիայից և 55-ը Հայաստանից:
Ինչպես նշվել է Թուրքիա-Հայաստան Փորձի փոխանակման նախագծի կանոնակարգի ընտրության գործընթացին վերաբերվող բաժնում, դիմումներն ուղարկվել են հյուրընկալող կազմակերպություններին և անկախ ընտրող հանձնաժողովին: Հայտարարում ենք այն մասնագետների անունները, որոնք ընտրվել են հաշվի առնելով Թուրքիա-Հայաստան Փորձի փոխանակման նախագծի կանոնակարգում նշված նախընտրություններն ու ընտրության չափանիշները: 2014 թ.-ի հոկտեմբերից 2015 թ.-ի մայիս ընկած ժամանակահատվածում երկու երկրներից կժամանեն հարևան երկիր և իրենց ծրագրերը կսկսեն 18 մասնագետներ:
Ուրախ ենք հայտարարել, որ Հրանտ Դինք Հիմնադրամը կաջակցի Թուրքիա-Հայաստան Փորձի փոխանակման նախագծի մասնակիցներին՝ հարևան երկրում ուղղակի կապերն ավելացնելու և համագործակցությունը խթանելու գործընթացում:
Աննա Մուրադյան | Յուվա Ասոցիացիա |
Սոնա Դիլանյան | Բողազիչի համալսարանի խաղաղության կրթության, կիրառման եւ հետազոտության կենտրոն |
Ռուզաննա Բաղդասարյան | Անադոլու Քյուլթյուր |
Սարգիս Խանդանյան | Change.org |
Աստղիկ Իգիթյան | CNN Թուրք |
Դանիել Խաչատրյան | Թուրքական տնտեսական եւ սոցիալական հետազոտությունների հիմնադրամ |
Սոնա Մնացականյան | Կադիր Հաս համալսարանի տևողական կրթության կենտրոն |
Սեդա Շեկոյան | Ստամբուլի ժամանակակից արվեստի թանգարան |
Հայարփի Հովհաննիսյան | Յիլդիզ տեխնիկական համալսարանի արվեստի և դիզայնի ֆակուլտետ |
Մարիաննա Հովհաննիսյան | SALT Research |
Սոֆյա Մանուկյան | Ստամբուլի Բիլգի համալսարանի Մարդու իրավունքների օրենքի հետազոտական կենտրոն |
Հարութ Մարաշլյան | Ստամբուլի Շեհիր համալսարանի ժամանակակից թուրքագիտության կենտրոն |
Գայե Չոզար | Սիվիլիտաս հիմնադրամ |
Սյուզան Ռոսիտա Մերյեմ Ալ Ժադե | Գալլերի 25 |
Ջանդան Բադեմ | Արևելագիտության ինստիտուտ |
Նիլ Դելահայե | Կանանց ռեսուրսային կենտրոն |
Մելթեմ Նազ Կաշո | ՓԻՆՔ Արմենիա |
Էմինե Օնարան Ինջիրլիողլու | Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն |
Թուրքիա-Հայաստան Փորձի փոխանակման նախագծի ընթացքում մասնակիցների ապրումները, տպավորություններն ու պատմությունները կկիսվեն հանրության հետ «Սահմաններից Վեր Հայաստան-Թուրքիա» - www.armtr-beyondborders.org կայքի միջոցով:
Թուրքիա-Հայաստան Փորձի փոխանակման նախագծի ընտրող հանձնաժողովի կազմում են՝
Արևիկ Սարիբեկյանը
Իբրահիմ Բեթիլը
Սեմա Կըլըչերը
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |