ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
Հաղորդմանը մասնակցում են պետական, հասարակական, գործարար ոլորտներից կամ լրատվամիջոցներից հրավիրված հինգական մասնագետ և մեկ հաղորդավար: Երկխոսությանը նպաստող հաղորդումների դեպքում, ԵՀՀ-ն հնարավորության դեպքում աշխատում է ընդգրկել «մյուս կողմի» ներկայացուցիչ` տվյալ երկրի դիրքորոշումն ու տեսակետը հայ հեռուստադիտողին ներկայացնելու համար։
ԵՀՀ-ն կհեռարձակի վեց հեռուստատեսային թոք-շոու, որոնցից առնվազն երեքում կներգրավվեն Թուրքիայից հրավիրված մասնագետներ։ Սա հնարավորություն կտա հայ հեռուստադիտողին քննարկվող թեմայի մասին լսել թուրքական տեսակետը։
Թոք-շոուների հասցեատերը հիմնականում կրթված հեռուստադիտողն է, որին և հնարավորություն կտրվի տեղեկանալ հայ-թուրքական կարգավորման այլնտրանքային գործընթացի, ինչպես նաև` կոնսորցիումի այլ անդամների կողմից իրականացվող ծրագրերի մասին։ Արդյունքում, Հայաստանի հասարակության մի զգալի զանգված իրազեկված կլինի հայ-թուրքական հարաբերությունների մասին (տեղեկացվածության մակարդակը կչափվի «Էյ Ջի Բի Նիլսեն» լրատվական մոնիտորինգային համակարգի տրամադրած տվյալների միջոցով), ինչպես նաև տեղյակ թուրք հասարակության առաջադեմ և ազատամիտ ներկայացուցիչների տեսակետին և դիրքորոշմանը։
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |