ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
Փետրվարի 24-ին Հայաստանի տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտը ներկայացնող 12 առաջատար ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ձեռներեցներ, ներդրումային ծրագրեր իրականացնողներ կմեկնեն Թուրքիա՝ մասնակցելու «Ձեռներեցների փոխայցելություններ» նախագծի երկրորդ փուլին, որն իրականացվում է իրականացվում է «Հանրային լրագրության ակումբի» և «Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի» կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում:
Հնգօրյա (24 փետրվար-1 մարտ) փոխայցելության շրջանակներում հայկական պատվիրակությունը հանդիպումներ կունենա Թուրքիայի ՏՀՏ ոլորտի առաջատար ներկայացուցիչների, ներդնողների և վենչուրային հիմնադրամի ներկայացուցիչներ, սկսնակ և կայացած ձեռներեցների հետ, իսկ փետրվարի 25-ին կմասնակցի Հայաստանի եւ Թուրքիայի ՏՀՏ ոլորտների փոխճանաչմանն ու հնարավոր համագործակցությանը նվիրված կլոր սեղան-քննարկմանը:
Փետրվարի 26-ին Հայաստանը ներկայացնող 12 հոգանոց պատվիրակությունը ճանաչողական այցերով կլինի Ստամբուլի հեղինակավոր ինկուբատոր ITU տեխնոպարկում (Monitise,Solvoyo և Rasyonet ընկերություններ), FitStartup Factory-ում, ինչպես նաև Թուրքիայի ամենահաջողակ սկսնակ կազմակերպություններից մեկում՝ Yemeksepeti.com-ում:
Փետրվարի 27-ին և 28-ին հայկական պատվիրակությունը հնարավորություն կունենա մասնակցելու Անթալիայում անցկացվող մեծ հեղինակություն վայելող Startup Turkey միջոցառմանը, որը միավորում է տարածաշրջանի առաջատար ձեռներեցներին , ներդրողներին, տեխնոպարկերի, աքսելերացիոն ծրագրերի, սթարթափերի, ՏՀՏ կայացած ընկերությունների եւ կրթական հաստատությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև լրագրողներին ու միջոցառման այլ հյուրերին: Միջոցառմանն ընդհանուր առմամբ ներկա է լինելու մոտ 700 մասնակից: Սա բացառիկ ձևաչափ է, որտեղ հնարավորություն է ընձեռվում մասնակիցներին ձեռք բերել կարևոր գործնական կապեր:
Թուրքիա կատարելիք այցելության Հայաստանի տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտը ներկայացնող պատվիրակության անդամներն են.
Աննա Իսրայելյան - Առավոտ առցանցի գլխավոր խմբագիր՝ Aravot.am
Արփինե Գրիգորյան - Կապի և կորպորատիվ հարցերի գծով պատասխանատու՝ PanARMENIAN համահայկական ցանց, մեդիայի և մարկետինգի մասնագետ՝ Triada Studio Games-ի “Shadowmatic” գլուխկոտրուկ հավելման նախագիծ
Աշոտ Արզումանյան - Գործընկեր, Granatus Ventures
Հայկ Չոբանյան - Տնօրենի տեղակալ, Union of Information Technology Enterprises (UITE)
Լուսինե Վարդանյան - Ներդնողների հետ կապերի պատասխանատու, Ameria Bank
Միհրան Բաբայան - Համահիմնադիր, Home Planning սթարթափ
Արմինե Մկրտչյան - Կազմակերպչական զարգացման գծով փոխտնօրեն, BetConstruct
Նայջել Շարփ - Տնօրեն, Lion Sharp
Պավել Սնխչյան - Փոխնախագահ, Sourcio IT Consulting Company
Սամվել Մարտիրոսյան - Ինտերնետի անվտանգության և սոցիալական մեդիայի փորձագետ, բլոգգեր
Ազատ Թովմասյան - Տնօրեն և համահիմնադիր, Vertigo Group
Երվանդ Աղաբաբյան - Գործառնությունների գծով տնօրեն, SFL
«Ձեռներեցների փոխայցելություններ» նախագծի հայաստանյան փուլն անցկացվեց նոյեմբերի 6-9-ին (2014), որի շրջանակներում ընթացավ նաև «Հայաստան-Թուրքիա Սթարթափ ուիքենդը»:
«Ձեռներեցների փոխայցելություն» նախագիծն իրականացվում է «Հանրային լրագրության ակումբի» և «Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի» կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում:
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |