Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
Հայաստանում կմեկնարկի «Ձեռներեցների փոխայցելություններ» նախագիծը` Հայաստանի և Թուրքիայի ձեռներեցների մասնակցությամբ
30.10.2014
Հայաստան | Հանրային լրագրության ակումբ, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամ

Նոյեմբերի 6-ին կմեկնարկի «Հանրային լրագրության ակումբի» (ՀԼԱ, Հայաստան) և «Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի» (ՏԵՊԱՎ, Թուրքիա) կողմից իրականացվող «Ձեռներեցների փոխայցելություններ» նախագծի առաջին՝ հայաստանյան փուլը` նախատեսված Հայաստանի և Թուրքիայի Տեղեկատվություն և հաղորդակցման տեխնոլոգիաներ ոլորտի ձեռներեցների համար: Նախագծի ընթացքում նոյեմբերի 6-ից 9-ը կիրականացվեն մի շարք միջոցառումներ, այցելություններ և քննարկումներ Երևանում և Հայաստանի երկրորդ մեծ քաղաքում՝ Գյումրիում:


«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում իրականացվող այս նախագծին մասնակցում է բաց մրցույթով ընտրված շուրջ 50 սկսնակ ձեռներեց, ինչպես նաև՝ ներդրումային ֆոնդերի ներկայացուցիչներ, գործարարներ և ՏՀՏ ոլորտի այլ մասնագետներ Թուրքիայից և Հայաստանից: Փոխայցելության աշխատանքներին կմասնակցեն նաև Սիլիկոնյան հովտից ժամանած «բիզնես հրեշտակը» և Գուգլի ներկայացուցիչը:

 

Նոյեմբերի 6-ին, ժամը 16:00-ին Էլիտ Պլազա բիզնես կենտրոնում (հասցե՝ Երեւան, Մ. Խորենացու փող. 15) տեղի կունենա կլոր սեղան-քննարկում՝ «Ծանոթացում Հայաստանի և Թուրքիայի ՏՀՏ ոլորտին և համագործակցության հնարավորությունների դիտարկում» թեմայով: Քննարկմանը որպես բանախոսներ և հյուրեր կմասնակցեն  կառավարության ներկայցուցիչներ, դոնորներ, ձեռներեցներ, ներդրողներ և ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչներ Հայաստանից և Թուրքիայից:

 

Նոյեմբերի 6-7 Թուրքիայից  և ԱՄՆ-ից ժամանած պատվիրակները ճանաչողական այցեր կունենան ՏՀՏ ոլորտի կազմակերպություններ և գերազանցության կենտրոններ, այդ թվում՝Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ (ՀԱՃԼ), Մայքրոսոֆթ ինովացիան կենտրոն (ՄԻԿ), ՊիքսԱրտ, ԹՈՒՄՈ և այլ կրթական հաստատություններ:

 

Նոյեմբերի 7-ին ժամը 17:00-20:30 (Էլիտ պլազայի կանաչ ցուցասրահում) տեղի կունենա նախագծի կարեւոր միջոցառումներից մեկի՝ «Հայաստան-Թուրքիա Սթարթափ ուիքենդի» մեկնարկը, որը կշարունակվի նոյեմբերի 8-9-ը Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում՝ Տեխնոպարկում (հասցե՝ ք.Գյումրի, Խրիմյան Հայրիկի 27):

 

«Հայաստան-Թուրքիա Սթարթափ ուիքենդի» մասնակիցները կունենան Սիլիկոնյան հովտից ժամանած ներդրողի, Գուգլի ներկայացուցչի, Թուրքիայի եւ Հայաստանի ՏՀՏ ոլորտների ակնառու ներկայացուցիչների և ներդրումային ծրագրեր իրականացնողների հետ հաղորդակցվելու եւ կապեր ստեղծելու բացառիկ հնարավորություն:

«Հայաստան-Թուրքիա Սթարթափ ուիքենդի» արդյունքները կհայտարավեն նոյեմբերի 9-ին՝ «ԻննոՈւիքենդ» միջոցառումների շարքի փակման արարողության ընթացքում:

«Հայաստան-Թուրքիա Սթարթափ ուիքենդը» տեղի է ունենալու Հեքըթոն[ՅԱՆ] 2014-ին և ԱՄՆՄԶԳ աջակցությամբ իրականացվող ՏՀՏ ոլորտի ձեռներեցների դասընթացին (Armenia FTW) զուգընթաց: Այս երեք միջոցառումները միավորվել են «Իննո Ուիքենդ» (Inno Weekend) խորագրի ներքո:

 

«Ձեռներեցների փոխայցելություններ» նախագծի 2-րդ` ստամբուլյան փուլը տեղի կունենա 2014թ. դեկտեմբերին: 

Օրացույց
Դեկտեմբեր
2024
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր