Եվրոպական միության նախաձեռնություն
Նորություններ
Հայաստան-Թուրքիա «Տեխնոլոգիաներ առանց սահմանների» նախագծի եզրափակիչ փուլը
08.05.2015
Հայաստան | Հանրային լրագրության ակումբ

Մայիսի 11-ին Երևանում կմեկնարկի «Տեխնոլոգիաներ առանց սահմանների» քառամսյա նախագծի 3-րդ՝ եզրափակիչ փուլը: Նախագծում ներգրավված են երիտասարդ սկսնակ ձեռներեցների երեքական թիմեր Հայաստանից և Թուրքիայից:  Մայիսի 11-13-ին Երևանում տեղի կունենան մի շարք միջոցառումներ, որոնցով էլ կամփոփվեն նախագծի աշխատանքները:

 

Մայիսի 11-ին «Տեխնոլոգիաներ առանց սահմանների» նախագծի մասնակից 6 թիմերից մեկական ներկայացուցիչներ խորհրդատուներ Արսեն Բաբայանի, Նազարեթ Սեֆերյանի և Էմին Օկուտանի խորհրդատվությամբ կավարտեն իրենց բիզնես գաղափարների ներկայացումների (pitches) նախապատրաստական աշխատանքները:

 

Նույն օրը 17:00-ին Հանրային լրագրության ակումբում (Սարյան 30) Թուրքիայից հյուր ներդրող Էմրե Օզբեկը հատուկ դասախոսությամբ հանդես կգա: Դասախոսությանը  ներկա գտնվելու հնարավորություն կունենան ոչ միայն նախագծի մասնակիցները , այլև բոլոր այն երիտասարդ ձեռներեցներն, ովքեր հետաքրքրված են թեմայով:   

 

Մայիսի 12-ին 14:00-ին մասնակիցները հեղինակավոր ժյուրիին կներկայացնեն չորս ամիսների ընթացքում լրամշակած իրենց բիզնես գաղափարները, ինչպես նաև ստեղծած  նախատիպերը: Ժյուրիի կազմում ընդգրկված են ոլորտի առաջատար մասնագետներ Հայաստանից և Թուրքիայից, այդ թվում՝ Sourcio IT Consulting Company-ի փոխնախագահ Պավել Սնխչյանը, SFL-ի գործառնությունների գծով տնօրեն Երվանդ Աղաբաբյանը, Granatus Ventures-ի գործընկեր Աշոտ Արզումանյանը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի փոխտնօրեն Վազգեն Կարապետյանը, ՄԱԶԾ–ի «Կոլբա նորարարական լաբորատորիայի» ղեկավար Մարինա Մխիթարյանը, Lion Sharp-ի տնօրեն Նայջել Շարփը Հայաստանից  և  Տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի ներկայացուցիչ Ջանսու Սարաջը, Istanbul Startup Angels-ի գործընկեր և ներդրող Էմրե Օզբեկը Թուրքիայից:

 

16:00-17:00-ին ժյուրիի անդամները կկատարեն ներկայացված գաղափարների գնահատում: Գնահատումը կատարվելու է հետևյալ չափանիշների հիման վրա՝ բիզնես գաղափարի հավակնոտությունը, շուկայի իմացությունը, նորարարությունը, գաղափարի իրագործումը, ինչպես նաև  բիզնես մոդել: Արդյունքները կհրապարակվեն մայիսի 13-ին՝ մամլո ասուլիսի ընթացքում:

 

Մամլո ասուլիսը տեղի կունենա 11:30-ին Հանրային լրագրության ակումբում, որի ընթացքում կամփոփվի ամբողջական նախագիծը, կհայտարարվեն հաղթող թիմերը: Խոսքով հանդես կգան իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները՝ «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի» տնօրենի պաշտոնակատար, ստարտափ աքսելերացիայի ծրագրի ղեկավար Արտաշես Վարդանյանը, «Հանրային լրագրության ակումբի» նախագահ Սեդա Մուրադյանը, խորհրդատուներ Արսեն Բաբայանը և Նազարեթ Սեֆերյանը,  ժյուրիի անդամներ Էմրե Օզբեկը և Աշոտ Արզումանյանը:

 

Ամենաբարձր միավորների արժանացած թիմը կճանաչվի հաղթող և «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում իրականացվող «Ձեռներեցների փոխայցելություններ» նախագծի կողմից կստանա ֆինանսական աջակցություն բիզնես գաղափարը իրագործելու համար: Խրախուսական մրցանակների կարժանանան ևս երեք թիմ՝ հետևյալ անվանակարգերում. լավագույն տեխնոլոգիական լուծում, լավագույն ներկայացում, լավագույն գաղափար:

 

«Տեխնոլոգիաներ առանց սահմանների» նախագիծը մեկնարկել է փետրվարին և ընթացել երեք փուլով: Կարողությունների զարգացման առաջին փուլում (23 փետրվար -23 մարտ, 2015) թիմերի հետ աշխատել են Հայաստանից և Թուրքիայից ընտրված խորհրդատուներ՝ առցանց սեսիաների միջոցով, տեղի է ունեցել կարիքների գնահատում և դրանց ուղղությամբ տարվել են աշխատանքներ: Այնուհետև թիմերի անդամները միավորվել են Հայաստանում՝ քառօրյա արագացված դասընթացի (մարտ 26-29) շրջանակներում: Խորհրդատվության երկրորդ շրջանում  (ապրիլ 2015) թիմերը լրամշակել են իրենց գաղափարները և նախապատրաստվել մայիսի 12-ին ներկայացնելիք ելույթներին: 

«Տեխնոլոգիաներ առանց սահմանների» նախագիծն իրագործվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի և Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (ՏԵՊԱՎ) հետ համագործակցությամբ:  Նախագիծը հսմաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: 

 

«Տեխնոլոգիաներառանցսահմանների» նախագիծը «ԻննոՈւքենդի» տարածաշրջանային նախաձեռնությունում ներառված և «Ձեռներեցների փոխայցելություններ» նախագծի մաս կազմող «Հայաստան-Թուրքիա սթարթափ ուիքենդի» հաջորդ փուլն է, որի իրականացումը հնարավոր դարձավ «Հայաստան-Թուրքիա Սթարթափ ուիքենդի» հաջողության արդյունքում: «Ձեռներեցների փոխայցելություններ» նախագիծը իրականացվել է Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ) և Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (ՏԵՊԱՎ) կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում:

 

«ԻննոՈւիքենդ 2014» նորարարության տարածաշրջանային ֆորումը տեղի է ունեցել 2014թ.-ի նոյեմբերի 8-9-ին Գյումրիի Տեխնոլոգիական կենտրոնում` ԱՄՆ դեսպանատան և ԵՄ ֆինանսական աջակցությամբ:

 

Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ)

Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ) անկողմնակալ, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը տեղակայված է Անկարայում (Թուրքիա): ՏԵՊԱՎ-ը հիմնադրվել է 2004 թվականին` որպես անկախ գիտահետազոտական ինստիտուտ, և հանդիսանում է տնտեսական քաղաքականություն մշակող Թուրքիայի ամեմախոշոր հաստատությունը, որտեղ աշխատում են տաղանդավոր գիտաշխատողներ և փորձագետներ: ՏԵՊԱՎ-ի առաքելությունն է մշակել Թուրքիայի և շրջակա տարածաշրջանի հանրային և մասնավոր հատվածների զարգացմանը նպաստող նորարար քաղաքականության ռազմավարություններ: ՏԵՊԱՎ-ի գործունեության նպատակն է  մրցակցային գործարար միջավայրի ամրապնդումը, Թուրքայում և շրջական տարածաշրջանում տարածաշրջանային զարգացման բարելավումը, ինչպես նաև աջակցությունը միջազգային տնտեսական ինտեգրմանը:

 

Հանրային լրագրության ակումբ

Հանրային լրագրության ակումբը` ՀԼԱ-ն ստեղծվել է 2011-ի մարտին: Մենք` մի խումբ լրագրողներ ու լրագրության, սոցիալական մեդիայի սիրահարներ ենք եւ նոր տեխնոլոգիաների ու մեդիա ոլորտների համագործակցության ջատագովներ: ՀԼԱ  առաքելությունն է խթանել խոսքի ազատությունը, բազմազանությունը եւ բազմակարծությունը Հայաստանում`զարգացնելով մասնակցային եւ հանրային թղթակցությունը, քաղաքացիական թղթակիցներին եւ պրոֆեսիոնալ լրագրողներին, լրատվամիջոցներին ու սոցիալական մեդիայի մասնագետներին, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հասարակական այլ ոլորտների մասնագետներին կապող համագործակցության գրավիչ, աշխատանքային կամուրջներ ստեղծելով: Վերջին 3 տարիների ընթացքում ՀԼԱ-ին հաջողվել է ձևավորել ոլորտի առաջատարի համբավ` հաջողությամբ իրականացնելով մի քանի նորարար ու համարձակ նախագծեր, այդ թվում է mynews.am հանրային թղթակցության հարթակը եւ ՀԼԱ կողմից Հայաստանում նախաձեռնած Հեքըթոն{ՅԱՆ} նորար գաղափարների մրցույթը:

 

 

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնների ցանցը գործում է ողջ աշխարհում և աջակցում է տեղական սթարթափերին և տեխնոլոգիական համայքներին՝ ապահովելով համապատասխան միջավայր և մատուցելով ծառայություններ, որոնք օգնում են հիմնել նորանոր սթարթափեր, զարգացնել ստեղծարար միտքը և բարձրացնել մրցունակությունը:

Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը սկսել է իր  գործունեությունը   2011 թվականի մայիսի 11-ին, որից անմիջապես հետո Կենտրոնը միացել է ինովացիոն կենտրոնների համաշխարհային ցանցին և սկսել ակտիվ գործունեություն ծավալել  Մայքրոսոֆթի կողմից ողջ աշխարհում նորարար և սետղծագործ մտքի զարգացման նպատակով  իրականացվող նախաձեռնությունների շրջանակում:

ՄԻԿ Հայաստանի հիմնական առաքելությունը տեղական ՏՏ համայնքին աջակցելն է՝ նպատակ ունենալով ձևավորել բարենպաստ միջավայր  համաշխարհային ու տեղական շուկայում մրցունակ  սթարթափերի ստեղծման համար:

Օրացույց
Հոկտեմբեր
2022
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր