ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |
Եթե այո, ապա դու Հայաստան-Թուրքիա «Սթարթափ ուիքենդի» (Startup Weekend) ընթացքում կարող ես առաջարկել սթարթափի քո գաղափարը, լրամշակել այն և ստեղծված նախատիպը ներկայացնել հեղինակավոր ժյուրիին:
Հայաստան-Թուրքիա «Սթարթափ ուիքենդի» մասնակիցները կունենան Սիլիկոնյան հովտից ժամանած ներդրողների ու փորձառու ձեռնարկատերերի, Գուգլի ներկայացուցչի, Թուրքիայի եւ Հայաստանի աքսելերատորների եւ ներդրումային ծրագրեր իրականացնողների հետ հաղորդակցվելու եւ կապեր ստեղծելու բացառիկ հնարավորություն:
Հայաստան-Թուրքիա «Սթարթափ ուիքենդի» լավագույն թիմից ներկայացուցիչ կհրավիրվի մասնակցելու Թուրքիա նախատեսվող ճանաչողական այցին:
Այսպիսով, Հայաստան-Թուրքիա «Սթարթափ ուիքենդին» հաջողությամբ մասնակցելու արդյունքում երիտասարդ ձեռներեցները կարող են՝
- իրենց գաղափարով հետաքրքրել ներկա «բիզնես հրեշտակին» և այլ ներդրողների,
- մասնակցել Թուրքիա պատասխան այցին 2014թ. դեկտեմբերին և ծանոթանալ հարևան երկրի ՏՀՏ բնագավառի զարգացումներին,
- ընտրվել որպես ծրագրի երկրորդ փուլի մասնակից, որի շրջանակներում նրանք կներգրավվեն ակսելերացիայի ծրագրին,
- ստեղծել գործընկերային ցանց և կապեր:
Հայաստան-Թուրքիա «Սթարթափ ուիքենդի» մասնակցելու համար ուղարկեք լրացված հայտ, որը կարող եք ներբեռնել այս հղումով՝ http://armenia-turkey.net/hy/Startup-Weekend-kick-off :
Հայաստան-Թուրքիա «Սթարթափ ուիքենդի» աշխատանքային լեզուն անգլերենն է:
Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2014թ. հոկտեմբերի 20-ը:
Սթարթափ Ուիքենդ
Միջազգային չափանիշներով իրականացվող «Սթարթափ ուիքենդը» մրցույթ է, որի ընթացքում ստեղծվում են նոր պրոդուկտներ: Այս միջոցառումը մասնակիցներին հնարավորություն է տալիս կիսվել միմյանց հետ բիզնես գաղափարներով: Ընտրված ձեռներեցները միավորվում են թիմերում և այդ երկու օրվա ընթացքում ստեղծում նախատիպեր: «Սթարթափ ուիքենդի» վերջում փորձագետներից կազմված ժյուրին ընտրում է լավագույն թիմին: Մանրամասները ՝ http://startupweekend.org/ :
«Ձեռներեցների փոխայցելություններ»
Հանրային լրագրության ակումբի գործընկեր Թուրքիայի ՏԵՊԱՎ կազմակերպության աջակցությամբ Թուրքիայից ձեռներցների և ներդրողների մի խումբ կմասնակցի նոյեմբերի 7-9 Հայաստանում կայանալիք Սթարթափ Ուիքենդին ՝ «Ձեռներեցների փոխայցելություններ» նախագծի շրջանակներում:
Նախագիծն իրականացվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում:
Նախագիծը նպատակ ունի համագործակցության նոր հնարավորություններ ստեղծել Հայաստանի և Թուրքիայի տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի ձեռներեցների, ծրագրավորողների, դիզայներների, վաճառքի մասնագետների, արտադրողների և ոլորտի էնտուզիաստ սկսնակների (սթարթափեր) միջև:
Նախագծի շրջանակներում կիրականացվեն գործարարների փոխայցելություններ Հայաստան և Թուրքիա, կկազմակերպվեն ճանաչողական ու ներկայացուցչական հանդիպումներ և քննարկումներ երկու երկրներում: Պատվիրակությունները կայցելեն գործընկեր երկրի առաջատար ՏՀՏ նորարարական կենտրոններ և ինժեներական լաբորատորիաներ և հանդիպումներ կունենան ՏՀՏ ոլորտի առաջատար դեմքերի հետ:
ԵՐԿ | ԵՐՔ | ՉՈՐ | ՀՆԳ | ՈՒՐ | ՇԱԲ | ԿԻՐ |