Եվրոպական միության նախաձեռնություն
Միջոցառումներ
Ֆորում Թատրոնը ներկայացնում է Բերթոլդ Բրեխտի «Նա, ով ասաց Այո, Նա, ով ասաց Ոչ» ինտերակտիվ ներկայացումը
03.04.2015
Հայաստան |
Երևանում կանցկացվի Բերթոլդ Բրեխտի «Նա, ով ասաց Այո, Նա, ով ասաց Ոչ» ինտերակտիվ ներկայացումը հայ դերասանների մասնակցությամբ, որի ընթացքում հանդիսատեսը կարող է ստանձնել կարևոր դեր՝ փոփոխելու, քննադատելու կամ վերաձևակերպելու ներկայացման ընթացքը և/կամ ավարտը:

Ներկայացմանը նախորդել են Հայաստանի և Թուրքիայի դերասանների համար 2014թ-ի հոկտեմբերին Երևանում և 2015թ-ի մարտին Թուրքիայում կազմակերպած ինտերակտիվ թատրոնի հմտությունների և կոնֆլիկտների հաղթահարման վերաբերյալ մասնագիտական սեմինարներ

Այն անցկացրել է Լոնդոնի ԱԶ Թատրոնի գեղարվեստական ղեկավար, փորձագետ Ջոնաթան Չադվիքը: Սեմինարների նպատակն էր նպաստել ինքնությունների և հիշողությունների փոփոխման գործընթացին՝ հանդիսատեսին տանելով դեպի մարդկայնացում (հումանիզացիա) և ազատություն:

 

Մարտի 27-ին Ստանբուլում, իսկ մարտի 30-ին Երևանում անցկացվեցին համատեղ ներկայացումներ` Հայաստանից և Թուրքիայից ընդգրկված դերասանների մասնակցությամբ: Ներկայումս, երկու խմբերը աշխատում են 2015թ.-ի ապրիլ ամսին իրենց քաղաքներում խաղալ 4 ներկայացում նշված պիեսի հիման վրա:

 

Մասնագիտական սեմինարները և ներկայացումները հանդիսանում են «Միջմշակութային կամուրջ Հայաստանի և Թուրքիայի երիտասարդների միջև» ծրագրի մաս, որը իրականացնում է «Ֆորում թատրոն» ՀԿ-ն (Հայաստան) համագործակցելով Թուրքիայում գործող «Ad.dar կենտրոն»-ի հետ՝ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում:

 

Ներկայացումը տեղի կունենա ապրիլի 3-ին, 4-ին, 10-ին և 11-ին, ժամը 19:00-ին

ՆորարարՓորձառականԱրվեստիԿենտրոնում /ՆՓԱԿ/ (Փ. Բուզանդի փող., 1/3 շենք):  

 

Մուտքն ազատ է:

 

Հավելյալ տեղեկությունների համար, կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ Ֆորում Թատրոն՝ +374 93 760 765

Վայր
Օրացույց
Հուլիս
2022
ԵՐԿԵՐՔՉՈՐՀՆԳՈՒՐՇԱԲԿԻՐ
Գրականությունը հաղթահարում է սահմանը
Սոցիալական կայքեր